Ինչպես խուսափել մրսածությունից

առողջ

Բարձրացրեք Ձեր իմունիտետը: Հետևեք մեր խորհուրդներին, և ամբողջ ձմեռ չեք հիվանդանա:

Անհրաժեշտ է իմանալ, որ բացառությամբ որոշ ծայրահեղ իրավիճակների, Ձեր օրգանիզմի իմունիտետը կախված է Ձեզնից և նրանից, թե ինչպես եք նրան վերաբերվում: Այն կախված է Ձեր կենսակերպից, սննդից, քնի և մարզվելու տևողությունից:

 

1. Վարվեք խելամիտ դիետայի հետ

Չնայած կարող է ծեծված արտահայտություն թվալ, բայց օրգանիզմի իմունիտետը բարձրացնելու լավագույն ճանապարհը մրգեր և բանջարեղեն ուտելն է: Դրանցում պարունակվող վիտամինները և միկրոէլեմենտները ավելացնում են արյան բջիջների քանակը, որոնք պատասխանատու են բակտերիաների և վիրուսների դեմ պայքարի համար: Ընդգրկեք սննդամթերքներ, որոնք պարունակում են սպիտակուցներ, որոնք մասնավորապես կարևոր դեր են խաղում հակամարմինների արտադրման մեջ: Յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ օգտագործեք նաև մեկ ճաշի գդալ ցորենի ածիկ կամ արևածաղկի սերմ, այդպիսով խթանելով ցիտոկինի արտադրությունը, որը խթանում է իմունային համակարգը` արտադրելու հակամարմիններ:

2. Ծիծաղեք սրտանց

Ծիծաղելիս, Դուք թոքերին տալիս եք երեք անգամ ավել օդ` հագեցնելով օրգանիզմը թթվածնով և բարելավելով իմունային համակարգի աշխատանքը: Սովորեք նաև պակասեցնել սթրեսը: Անհրաժեշտ է իմանալ, որ մեր իմունային համակարգը կապված է նյարդային համակարգի հետ: Դժվար իրավիճակներում մեր օրգանիզմը արտադրում է «սթրեսի հորմոն»: Սթրեսի երկար տևողությունները կարող են վնասել վարակների դեմ պայքարող բջիջիներին: Մենք չենք կարող խուսափել սթրեսային իրավիճակներից, բայց կարող ենք մեղմել վրդովմունքն ու լարվածությունը: Ինչպե՞ս: Զբաղվելով յոգայով, զբոսնելով, ֆիլմեր դիտելով, ճչալով, կերակուր պատրաստելով, հատակը լվանալով, պառկելով և երաժշտություն լսելով:

 

3. Կոփվեք

Ամենօրյա վարժությունները աշխատում են պատվաստանյութի նման: Ճիշտ պատվաստանյութի նման, այս վարժությունները պետք է կատարվեն հմտորեն: Շոկային թերապիան կարող է ունենալ հակառակ ազդեցություն: 

 
 
Մշտապես օդափոխեք բնակարանը: Քնեք բաց պատուհանով: Երբ ներսի ջերմաստիճանը հասնում է  20 աստիճանի Ցելսիուսի, նվազեցրեք տաքացուցչի հզորությունը: Շատ տաք մի հագնվեք: Մարմնի գերտաքացումը նույնքան վտանգավոր է, որքան գերսառեցումը: Տանը հանեք գուլպաները, ավելի լավ է, հագնել սպորտային կարճաթև վերնաշապիկ, քան տաք սվիտեր:

4. Հեռու մնացեք ալկոհոլից և  ծխախոտից

Ալկոհոլը նվազեցնում է A, C, E և B վիտամինների, ինչպես նաև սելենի մակարդակը` արագորեն վատացնելով իմունային համակարգի աշխատանքը: Ծխելն ավելացնում է ազատ ռադիկալների թիվը: Ազատ ռադիկալների հետ մշտական պայքարից դիմադրողականությունն ընկնում է: Ծխախոտի ծուխը վնասում է քթի և կոկորդի, ինչպես նաև թարթիչների էպիթելային հյուսվածքը, որը ծառայում է բակտերիաներից պաշտպանելու համար: 

Վիտամինները և հանքային տարրերը, որոնք բարձրացնում են իմունիտետը.

  • Պղինձ նպաստում է իմունային համակարգի աշխատանքին: Այն պարունակվում է ընկուզեղենի, դդմի սերմերի, շոկոլադի մեջ:
  • Ցինկ դրա օգնությամբ ոսկրածուծում արտադրվում են արյան բջիջներ: Այն նպաստում է ուրցագեղձի աշխատանքին, որը պատասխանատու է լիմֆոցիտների արտադրման համար:  Այն պարունակվում է ծովամթերքի, մսի և լոբազգիների մեջ:
  • A վիտամին– նրա ցածր մակարդակը արյան մեջ բերում է ուրցագեղձի կծկման և լեյկոցիտների քանակի փոքրացման: A վիտամինը պարունակվում է մսի (հատկապես, լյարդի), կարագի, անարատ կաթի և պանրի մեջ:
  • Ֆոլաթթու – կարգավորում է լեյկոցիտների արտադրությունը ոսկրածուծում: Այն պարունակվում է լոբազգիների, կանաչատերև բանջարեղենների մեջ:
  • E վիտամին – օժանդակում է ազատ ռադիկալների նկատմամբ դիմադրողականությանը: Դրա լավագույն աղբյուրն են արևածաղկի սերմերը, գետնանուշը, ցորենի ածիկը, տապակած սպանախը, բուսական յուղերը, ձկան յուղը, ընկուզեղենը, ձուն, ձուկը:
, , , , ,