Ինչպես խելացի կերպով նվազեցնել քաշը

առողջ

Փորձու՞մ եք նվազեցնել քաշը: Ստորև բերված են մի քանի օգտակար խորհուրդներ` քաշը խելացի կերպով իջեցնելու համար: Օգտվեք մեր խորհրդից:

Մի մատնվեք սովի

Տնից դուրս գալուց առաջ պարտադիր է նախաճաշելը: Եթե նույնիսկ առավոտյան քաղցած չեք զգում, կերեք մի փոքր սենդվիչ կամ մի քիչ միրգ: Այս ձևով Դուք ամիջապես կիջեցնեք արյան մեջ շաքարի մակարդակը, խուսափելով օրվա ընթացքում չափից շատ ուտելուց:
  • Մի եղեք ծույլ: Օրական մեկ ժամ ֆիզիկական ակտիվությունը պարտադիր է: Մի վախեցեք անձրևից և ձնից, գնացեք զբոսանքի, Դուք կամրացնեք Ձեր օրգանիզմը, արյան շրջանառությունը, կբարելավեք դրա աշխատանքը, և Ձեր մաշկը կունենա առողջ վարդագույն երանգ:
  • Կերեք շատ բանջարեղեններ և մրգեր: Ավելի լավ է ուտել մեկ բանան կամ չոր միրգ, որոնք հարուստ են վիտամիններով, քան մի կտոր շոկոլադ կամ կրեկեր:
  • Մի վախեցեք ասել`ՈՉ: Նույնիսկ առանց պատճառը նշելու, մերժեք ընդունել սնունդ, նույնիսկ ընտանեկան հավաքների կամ երեկոների ժամանակ:
  • Մի մոռացեք լավ քնել: Եթե հնարավոր է, պառկեք քնելու մինչև երեկոյան ժամը 11-ը, որպեսզի ապահովեք 8-ժամյա քունը:
  • Մի հետևեք հայտնի մարդկանց: Հատկապես, անորեքսիայի բերող ծայրահեղ դիետաների մեթոդներին: Ձեր նպատակն է լինել առողջ և ունենալ գեղեցիկ մարմին (մեկընդմիշտ) և ոչ թե կրել 34 համարի հագուստ ու մշտապես գտնվել քաղցած վիճակում և լուրջ հիվանդությունների վտանգի տակ:

Մի սնվեք չափից ավելի

Պետք չէ չափից շատ ուտել նույնիսկ ամենաառողջարար սննդամթերքները: Բաժանեք Ձեր կողմից օրական ընդունվող սնունդը 5-6 փոքր մասերի: Այս եղանակով Դուք կպահպանեք արյան մեջ շաքարի հաստատուն մակարդակը, հանկարծակի քաղց չեք զգա և հեշտությամբ կկարողանաք այրել կալորիաները:

 
  • Մի մեկուսացեք: Գնացեք զբոսանքի Ձեր ընկերոջ հետ: Պարզապես, զբոսանքը մի ավարտեք պիցցայի սրահում:
  • Ուտելու ժամանակ մի կարդացեք կամ մի դիտեք հեռուստացույց: Սննդամթերքների մասին տեղեկացվածությունը ստիպում է Ձեզ ուտել ավելի քիչ, ինչպես նաև գնահատել սննդի համն ու տեսանելի առավելությունները: Ձեր ուղեղը ավելի արագ է ստանում կշտանալու ազդանշանը:
  • Կերակուրը մի պատրաստեք երկու օրվա համար: Թարմ սնունդը ավելի լավ է, և կերակուրը հասանելի չի լինի Ձեզ համար վայրկյանների ընթացքում:
  • Մի գնեք սննդամթերքներ` պահելու համար: Ինչը չեք գնել, չեք ուտի: Հաջորդ շաբաթ նույնպես կլինեն հատուկ առաջարկներ:
  • Մի կերեք մեծ ափսեներից: Օգտագործեք ավելի փոքր ափսեներ, Ձեր կերակրի չափաբաժինը ավելի մեծ կերեևա, քան իրականում է:
  • Մի կերեք երեկոյան ժամը 7-ից հետո: Սա վերաբերում է, հատկապես, ճարպերին և ածխաջրերին:
  • Մի քննադատեք ինքներդ Ձեզ: Ոչ` մեկ կտոր շոկոլադ ուտելու, ոչ էլ` այլ խախտումների համար: Ներեք Ձեզ, կատարեք ճիշտ հետևություններ, մոռացեք դրա մասին և շարժվեք առաջ:
  • Մի օգտագործեք չափից ավել աղ կամ պատրաստի կերակուրներ` պոլիէթիլենե պարկերի կամ տուփերի մեջ: Այդ կերակուրները (որոնք պարունակում են շատ աղ, կոնսերվանտներ և այլ հավելումներ) գրգռում են Ձեր օրգանիզմը, շատ ջուր են պահանջում, և որպես հետևանք, Ձեր քաշն ավելանում է:
  • Հեռու մնացեք գայթակղությունից: Խուսափեք պիցցայի սրահներից, սրճարաններից, հրուշակեղենի խանութներից և արագ սննդի ռեստորաններից:
, , ,