Դիետա սրտի համար

առողջ

Մեր սիրտը շատ է աշխատում, այդ պատճառով, անհրաժեշտ է հոգ տանել նրա մասին և իմանալ, թե դա ինչպես անել արդյունավետ կերպով:

Խոլեստերին` սրտի թշնամին

Մեր օրգանիզմն իր խոլեստերինի մեծ մասը ստանում է սննդի միջոցով: Զարկերակների պատերին առաջանում են նստվածքներ, որոնք կարող են բերել դրանց կարծրացման, կորոնար հիվանդության կամ բարձր ճնշման: Այդ պատճառով, ֆիզիկական ակտիվությունը և ճիշտ դիետան կարևոր դեր են խաղում մեր ամենօրյա կյանքում:

Սննդամթերքներ, որոնք արդյունավետ են ստրի համար

  • Մրգեր և բանջարեղեններ – օրական 5 անգամ: Մեր ամենօրյա ճաշացանկում պետք է լինեն առնվազն կես կիլոգրամ մրգեր և բանջարեղեններ: Նրանք ոչ միայն հարուստ են մանրաթելերով, այլև պարունակում են հակաօքսիդանտներ (բետա-կարոտին, C և E վիտամիններ): Դրանք նաև պարունակում են ֆոլաթթու և B խմբի վիտամիններ, որոնք չեզոքացնում են զարկերակների կարծրացման բերող նյութերը: Ամենաօգտակարը կանաչատերև բանջարեղենները և ցիտրուսային մրգերն են:
  • Ցածր յուղայնությամբ կաթնամթերքներ – օրական 3 – 4 անգամ: Կաթը, յոգուրտը և կաթնաշոռը կալցիումի հիանալի աղբյուրներ են, որոնք նպաստում են ճարպային հյուսվածքների այրմանը և մարմնի ճիշտ քաշի պահպանմանը, կարևոր դեր խաղալով սրտային հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներում:
  • Անյուղ միս – շաբաթական 3 – 4 անգամ: Տավարի, խոզի և գառան միսը պարունակում են սիալաթթու, որը հիմնականում հեռացվում է օրգանիզմից, սական դրա որոշ մասը կարող է մտնել բջիջների մեջ, հատկապես արյունատար անոթների բջիջների, հանգեցնելով սրտանոթային հիվանդությունների:  Այդ պատճառով, ավելի լավ է խուսափել այսպիսի մսերից և ուտել անյուղ միս, օրինակ, հավի միս:
  • Հացահատիկներ – օրական 4 – 5 անգամ: Սրանք կարող են լինել անմաղ ալյուրից պատրաստված սննդամթերքները, ինչպես օրինակ տարեկանի, վարսակի հացը, շագանակագույն բրինձը, մյուսլին և   վարսակի հացը, քանի որ դրանք հարուստ են մանրաթելերով: Մանրաթելերը արյան միջից կլանում են խոլեստերինը և կանխարգելում են, որպեսզի այն կլանվի օրգանիզմի կողմից:
  • Յուղոտ ծովային ուտեստներ –շաբաթական 3 անգամ: Սաղմոնի միսը, թունան և սարդինաները հարուստ են օմեգա-3 խմբի ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են տրիգլիցերիդի մակարդակը արյան մեջ և ունեն  հակատրոմբային հատկություններ:  Ցանկալի է ուտել ջեռոցում եփած կամ գրիլի վրա տապակած ձուկ,  պաքսիմատի փոխարեն օգտագործել վուշի սերմեր, որոնք նույնպես պարունակում են կարևոր ճարպաթթուներ:

Ինչն է վնասակար և ինչպես օգնեք ինքներդ Ձեզ

Սիրտը լարվում է անբավարար ֆիզիկական ակտիվության և խոլեստերինով հարուստ սննդակարգի պատճառով: Սրտի վիճակը նաև վատթարանում է ծխելու և այլ նյութերի պատճառով: Այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դիաբետը, ճարպակալումը, նույնիսկ գրիպը և դեպրեսիան, կարող են թուլացնել այն: Հատուկ դիետաների անցնելը մեզ չի տա ապշեցուցիչ արդյունքներ, սակայն առողջ կենսակերպի համադրությամբ, այն մեծապես կազդի մեր արյունատար համակարգի վրա: Մենք պետք է հիշենք զարկերակների կարծրացման մասին, որը սրտի հիվանդությունների պատճառներից մեկն է, զարգանում է երկար ժամանակի ընթացքում, դանդաղորեն և հաճախ առանց որևէ տեսանելի ախտանիշների:

, , , , , ,