Առողջությունը` թվերով

առողջ

Կարո՞ղ են թվերն ազդեցություն ունենալ մեր առողջության վրա: Պատասխանն «այո» է, չնայած մենք այստեղ նկատի չունենք թվային աստղագուշակը:

 

2000 – նկատի ունենք, քանի քայլ

պետք է կատարեք ամեն օր, որպեսզի քաշ չհավաքեք: Երկու հազար քայլ` նշանակում է քայլել ընդամենը  15 րոպե: Բավական է իջնել ավտոբուսից ընդամենը մեկ կանգառ շուտ և արագ քայլքով գնալ տուն:

100 – Ամեն օր Դուք պետք է Ձեր օրգանիզմին տաք 100 կալորիայով պակաս, եթե ցանկանում եք կորցնել տարեկան 4-5 կիլոգրամ: Հարյուր կալորիան շատ չէ: Դա այնքան է, որքան, օրինակ, մի բուռ չիփսը, մի բաժակ կոկա-կոլան կամ մի աման պուդինգը: Բավական է միայն ասել «ոչ»` այս նախուտեստներին: 

 

60 – Օրական այսքան լրացուցիչ րոպեդուք պետք է քնեք: Օրական մեկ ժամ ավել քնելը կավելացնի Ձեր կենսական ուժերը 25 տոկոսով: Ձեր կենտրոնացվածության մակարդակը կավելանա, Ձեր տրամադրությունը կբարձրանա և Դուք ավելի քիչ հակված կլինեք սթրեսի: Եթե Դուք առավոտյան ինքնուրույն չեք արթնանում, այլ արթնանում եք զարթուցիչի օգնությամբ, նշանակում է անհրաժեշտ է, որ մեկ ժամ ավել քնեք: Եթե դա հնարավոր չէ աշխատանքային օրերին, արեք այդպես գոնե շաբաթ-կիրակի օրերին:

 

24 –Կքանիստերի այս քանակը Ձեզ հնարավորություն կտա հպատանալ հարթ որովայնով, բացի այդ, կօգնի խուսափել ավելորդ քաշից: Պարզապես, մարզվեք ամեն օր:

 

15 –  Օրական առնվազն այսքան անգամ պետք է ծիծաղեք,

որպեսզի առողջ լինք: Ծիծաղը հագեցնում է օրգանիզմը թթվածնով, լավացնում է արյան շրջանառությունը, սրտի աշխատանքը և նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը: Օրգանիզմն արձագանքում է ծիծաղին միևնույն ձևով, ինչպես ֆիզիկական վարժություններին: Ծիծաղն ընդգրկում է մոտավորապես 150 տարբեր մկաններ: Օրվա մեջ ծիծաղի հարյուր բռնկումը կարող է փոխարինել տասը րոպե աէրոբիկային: 

 
 

5 – նվազագույնը այսքան բաժակ ջուր է պահանջում Ձեր օրգանիզմը, որպեսզի լավ աշխատի: Անհրաժեշտ է նաև օրական հինգ անգամ թեթև սնունդ ընդունել. այդ կերպ Դուք կպահպանեք արյան մեջ շաքարի ճիշտ մակարդակը և կխուսափեք շատ ուտելուց:

2 – Ձեզ օրական անհրաժեշտ է այսքան աման բանջարեղեն և միրգ, որպեսզի արդյունավետ պաշտպանված լինեք սրտային հիվանդություններից և քաղցկեղից: Մրգերը և բանջարեղենները թույլ են տալիս պահպանել ճիշտ քաշը:

1 – Շաբաթական տոմատի մածուկով մեկ պիցցա ուտելով, կնվազեցնեք քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով պիցցա են ուտում, նրանց քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է:

, , , , , , ,