• nutrients

Սպասքի գաղտնի լեզուն

գերժամանակակից

Երբ ռեստորանում կամ խնջույքի եք, հիշեք, որ ափսեյի վրա տեղադրած սպասքը մատուցողի կամ տանտիրուհու հետ հաղորդակցվելու լուռ մեթոդ է: Գիտե՞ք արդյոք այդ տեղադրությունների կարևորությունը:

Սպասքի ճիշտ տեղադրությունը, երբ ըմպում ենք, ընդմիջում ենք կատարում, կամ սննդի ընդունումը վերջացրած ենք լինում, տանտիրուհուն կարող է տեղեկացնել, օրինակ, որ նա կարող է սպասքը սեղանից հավաքել: Կարող եք նաև օգտագործել դանակն ու պատառաքաղը` ճաշատեսակը գովելու կամ քննադատելու համար:
Կափարիչն ափսեի վրա պետք է այնպես տեղադրված լինի, որպեսզի այն չսողա ցած: Նաև՝ սպասքը չպետք է թողնել կերակուրի վրա: Չօգտագործաց սպասքը չպետք է տեղադրված լինի սեղանի շորի կամ անձեռոցիկի վրա:
Այսպիսով, ինչպիսի՞ տեղեկություն կարելի է հաղորդել սպասքի միջոցով:
“Ընդմիջում”, երբ սպասքն ափսեյում խաչաձև է տեղադրված, դանակի սուր կողմը ներս է նայում, իսկ պատառաքաղի ատամիկները՝ վերև կամ ներքև:
“Ավարտված”, երբ դանակն ու պատառաքաղը ափսեյում իրար կողք են տեղադրված և դրանց բռնակները ներքև են նայում: Ոչ մի դեպքում բռնակները չպետք է կախված մնան ափսեյի եզրից, կամ հենած լինեն սեղանի վրա:
“Ամեն ինչ հիանալի էր”, որբ դանակն ու պատառաքաղը տեղադրված են միմյանց զուգահեռ, և բռնակները նայում են դեպի աջ:
“Ճաշատեսակն այդքան էլ լավը չէր”, երբ դանակն ու պատառաքաղը խաչված են և դանակը տեղադրված է պատառաքաղի ատամիկների արանքում:
“Պատրաստ ավելին”, երբ դանակն ու պատառաքաղը խաչված են, պատառաքաղը նայում է դեպի վեր, իսկ դանակը՝ դեպի աջ: 

Սպասքի գաղտնի լեզուն

Օգտագործե՛ք սպասքի լեզուն ռեստորանում և համոզվեք, որ այն գործում է:

Վեյելե՛ք ձեր խնջույքն ու իմացեք ավելին … կայքում:

Ճաշելու վերաբերյալ ցուցումներ և հուշումներ

, , , , , , , ,