• nutrients

Սուրճ. ըմպելիք, որը խթանում է զգայարանները:

գեղեցիկ

Տարբեր հավելումներ կարող են փոխել ձեր սիրած սուրճի համը և ազատ արձակել ձեր խոհարարական երևակայությունը: Դրանք հանդիսանում են համի սենսացիան երկարաձգելու հիանալի միջոց և գունազարդում են ցանկացած տեսակի սուրճի բուրմունքը:

Բույրը, բաղադրությունը և համը հանդիսանում են գնահատման ամենակարևոր գործոնները՝ սուրճ ըմպելիս: Սակայն անհատական նախասիրությունները առանցքային դեր են խաղում:

Տեսողություն
Առաջին վայրկյանների ընթացքում մեր տեսողությունը գնահատում է սուրճի որակը մինչ այլ զգայարաների, ինչպիսիք են համի զգացողությունն ու հոտառությունը, ընդգրկելը այս գործընթացին: Տեսողությունը մեզ օգնում է գնահատել գույնի ինտենսիվությունը, փրփուրի հյուսվածքն ու բնական կառուցվածքը: Ավելին՝ սուրճի մատուցման եղանակը ևս ազդում է մեր տեսողության վրա: Մենք ուշադրություն ենք դարձնում բաժակի տեսակի և դիզայնի վրա՝ որից ըմպուն ենք սուրճը, ինչպես նաև՝ ինչպես է սուրճը զարդարված: Վերջինիս օրինակ կարող են հանդիսանալ սերուծքը շոկոլադե փոշիով, ընկույզով կամ նարնջի կտորներով:

Հոտառություն
Մեր քիթը հայտնաբերում է սուրճից արձակվող ցնդող, անուշաբույր համախմբումները: Մարդու քիթը կարող է տարբերակել ավելի քան 10 000 տարբեր արոմատիկ համախմբումներ: Մենք զգում ենք համի սենսացիաների 80%-ը հոտառության շնորհիվ: Հոտառություն տպավորությունները կարող են ընդլայնվել տարբեր հավելումների օգտագործմամբ: Առավել հաճախ կիրառվում է դարչին, վանիլին և հիլ, որոնք հարստացնում են յուրաքանչյուր սուրճի համը:

Համի զգացողություն
Մարդու լեզուն ճանաչում է չորս հիմնական համ՝ քաղցրություն, աղիություն, թթվություն և դառնություն: Բուրավետ օշարակներն ու մեղրը կարող են հարստացնել սուրճի համը, ինչը, այլ հավելումների հետ միասին, ստեղծում է յուրահատուկ բաղադրում:

Սուրճ. ըմպելիք, որը խթանում է զգայարանները:

Փորձեք ստեղծագործել ամենահամեղ սուրճը ձեր ընկերների հետ:


, , , , ,