• nutrients

Սնվե՛ք գունագեղ

առողջ

Բանջարեղենն ու միրգը առօրյա սննդակարգի կարևոր բաղադրիչներն են: Օրգանիզմին անհրաժեշտ սնուցիչներ տրամադրելու համար գոյություն ունի մի պարզ միջոց. ստեղծագործել գունագեղ կերակուր՝ տարբեր տեսակի սննդամթերքից:

Բանջարեղենի և մրգերի գույնը կապված է որոշակի նյութերի հետ, որոնք ազդում են ոչ միայն արտադրանքի գույնի վրա, այլև վերջինիս առողջարարության վրա: Ընդունած մրգերի և բանջարեղենի բազմազանությունն ապահովում է մեր օրգանիզմն բոլոր անհրաժեշտ արժեքավոր սնուցիչներով: «Գունագեղ ափսեի» օգտագործումը հանգեցնում է ինչպես սննդարար, այնպես էլ հետաքրքիր և համեղ տեսք ունեցող սննդի պատրաստմանը:

Միշտ գտեք տեղ հետևյալ բաղադրիչների համար.
Կարմիր գույնը կենսունակության գույնն է: Այն օգնում է լուծել էմոցիոնալ խնդիրները, ինչպես նաև բուժել դանդաղաշարժությունն ու հոգնածությունը: Կարմիր գույնը նշանակում է «օգտակար հանածոների հարստություն»: Դրա բացակայությունը սննդակարգից կարող է հանգեցնել անեմիայի կամ գլխապտույտների:
Նարնջագույնը լավատեսության գույնն է: Այն բուժում է տխրությունը և խրախուսում է փոփոխություն: Դրա բացակայությունը հանգեցնում է փորկապության ու հոդերի կարծրության:
Կանաչ գույնը բարձրացնում է ֆիզիկական տոկունության աստիճանը, մաքրում և հակաօքսիդացնում է օրգանիզմը՝ հանգեցնելով քաշի նվազեցմանն ու կանխելով խուճապի մատնվելու հակվածությունը: Կանաչ գույնը բնականից հարուստ է վիտամիններով և հանքային տարրերով: Բացի այդ, այն դրական ազդեցություն ունի մեր իմունային համակարգի վրա, կանխում է քաղցկեղը, բարելավում է մաշկի կառուցվածքը և հետաձգում է ծերացումը:
Մանուշակագույնն առօրյա սննդակարգի ամենից անհայտ գույնն է: Այն բերում է խաղաղություն և հանգստություն, բարելավում է համակենտրոնացումն ու խթանում է ուղեղի աշխատանքը: Մանուշակագույն սնունդի ընդունումը հանգստացնում ինչպես ձեր մարմինը, այդպես էլ ձեր ուղեղը: Այն հետևաբար կանխում է սրտի կաթված ստանալու վտանգը:

Սնվե՛ք գունագեղ

Պատրաստե՛ք գունագեղ ուտեստ ձեր ընկերների համար՝ առողջ սննդի սկզբունքների համաձայն:

Իմացե՛ք ավելին … կայքում:

Բանջարեղենի գույնը. ի՞նչ է այն նշանակում

Կանաչ սննդակարգն առողջ սննդակարգ է

Կարմիր բանջարեղենները` առողջ սիրտ ունենալու համար

Մանուշակագույն բանջարեղեններ. հակաօքսիդանտների հարուստ աղբյուր

, , , , ,