• nutrients

Սնունդի հետ գինու համադրման սկզբունքները

գերժամանակակից

Համապատասխան գինին ոչ միայն սննդի համն ընդգծելու համար է, այլեւ, ինչպես գիտակներն են պնդում, համի զգացողության սենսացիաները հարստացնելու: Ուտեստների համար լավագույն խմիչքի ընտրությունը հեշտ գործ չէ: Գինին չի կարող ճնշել կամ աղավաղել ուտեստի բնույթը: Նմանապես, ուտեստը չպետք է մարի գինու համը:

Ուտեստներ, որոնք համապատասխանում են սպիտակ և վարդագույն գինիներին

Սպիտակ գինիներ. Այս ավելի նուրբ և մեղմ համ ունեցող գինիներն ամենից շատ համակցվում են հում և շոգեխաշած բանջարեղենի հետ, ծովամթերքի և ձկնեղենի հետ, ինչպես նաև շատ քիչ համեմված թեթև ուտեստների հետ: Թեթև նախուտեստները, ինչպիսիք են մրգերը, հիանալիորեն համակցվում են թեթև սպիտակ լիկյորների հետ:

Ծանր սպիտակ և վարդագույն գինիներ. Ունեն ավելի արտահայտիչ և կտրուկ համը, լրացնում են շոգեխաշած, տապակած կամ ապխտած ձկնային ուտեստնրի համը: Կարող եք նաև փորձել սպիտակ գինիները համադրել մուգ գույնի մսերի հետ՝ նուրբ, թեթևակի համեմված և շոգեխաշած, մատուցված քիչ քանակությամբ սոուսի հետ:

Կարմիր գինին շատ լավ համակցվում է ուժեղ բուրմունք ունեցող ցանկացած ուտեստի հետ: Պետք է նաև հիշել, որ նման խմիչքը կարող է ունենալ ինտենսիվության տարբեր մակարդակներ: Բաց կարմիր գինիները կարելի է մատուցել կծու, թռչնամսից պատրաստած ուտեստների հետ: Մուգ կարկիր գինիներն ամենից լավ համակցվում են մուգ մսերի հետ՝ թե՛ աղացած, թե՛ տապակած, և թե՛ խորոված: Չափազանց անուշաբույր և ուժեղ գինիներն ամենից հարմար է մատուցել վերջերս որսած կենդանիների մսի հետ՝ հատկապես նրանց, որոնք մատուցվում են մուգ և թանձր սոուսնեի հետ միասին:

Փրփրուն գինին ամենադասական ապերիտիվներից մեկն է: Այն նաև միակ գինու տեսակն է, որը կարելի է համակցել բոլոր տեսակի ուտեստների հետ, օրինակ՝ ձկնեղենի, բանջարեղենի, պանիրների և աղանդերի:

Աղանդերի հետ հարկավոր է մատուցել կիսաքաղցր կամ քաղցր աղանդերային գինի: Եթե աղանդերը շատ քաղցր է, ապա կիսաքաղցր գինին բավարար է:

Կեսօրի խորտիկների հետ կարելի է մատուցել ինչպես սպիտակ, այդպես էլ կարմիր գինի:

Սնունդի հետ գինու համադրման սկզբունքները

Արդեն գիտեք բոլոր սկզբունքները. կիրառե՛ք դրանք ընկերների շրջապատում:

Վայելե՛ք ձեր խնջույքն ու իմացե՛ք ավելին … կայքում

Cuisses de grenouilles (Գորտի ոտքեր) – գորտի ոտքերը շոգեխաշած սպիտակ գինու սոուսում