• nutrients

Ջուրն առօրյա սննդակարգում

առողջ

Ջուրը, որը կազմում է մեր մարմնի զանգվածի 60%-ը, հանդիսանում է մեր մարմնի ամենակարեւոր բաղադրիչը: Այն իրականացնում է բազմաթիվ կարեւոր կենսաբանական եւ ֆիզիոլոգիական ֆունկցիաներ: Հետեւաբար, անհրաժեշտ է մարմնում իր մակարդակը համալրել:

Ջուրն անդընդհատ մարմնից դուրս է գալիս՝ երիկամների, թոքերի և մաշկի միջով:
Ջուրը հիմնականում կորում է երիկամների միջով: Այն սովորաբար կազմում է օրական 1.4 լ:

Թոքերի կորցնում են ջուրն ալվեոլիներում օդը խոնավ պահելու համար: Երբ արտաշնչած օդը չոր է, այս կերպ ավելի շատ քանակով ջուր է կորում: Այս կորուստները նաև աճում են ֆիզիկական ակտիվության և բարձր մարմնի ջերմաստիճանի հետ մեկտեղ: Այդ պատճառով, մենք սովորաբար կորցնում ենք մոտ 0.3 լ ջուր մեկ օրում: Սակայն այս թիվը կարող է հասնել 2 լիտրի:

Մաշկը նույնպես շարունակաբար նպաստում է ջրի քանակի պակասեցմանը: Դա տեղի է ունենում քրտազատմամբ: Մենք քրտնում ենք, անգամ երբ դա չենք զգում: Սովորաբար, այս կերպ կորցնում ենք մոտ 0.5 լ ջուր մեկ օրում: Ինտենսիվ ֆիզիկական գործունեության ընթացքում, ինչպես նաև այն հանգամանքներում, երբ շրջապատող ջերմաստիճանը բարձր է, այս թիվը կարող է կազմել 1.5 – 2 լ կամ ավելի:

Ընդունված հեղուկները մարդու մարմնում ջրի առկայության հիմնական աղբյուրն են: Ըմպելիքները, հատկապես հանքային ջուրը, քամած մրգային և բանջարեղենային հյութերը, թեյն ու սուրճը, միջինում կազմում են օրական ընդունելի ջրի քանակի մոտ 62%-ը: Միրգն ու բանջարեղենը օրգանիզմի համար հանդիսանում են երկրորդական ջրի աղբյուր: Դրանք կազմում են օրական ընդունելի ջրի քանակի մոտ 18-20%-ը: Ավելի քիչ քանակով ջուր հնարավոր է կլանել տարբեր տեսակի սննդամթերքի միջոցով, ինչպիսիք են կաթն ու կաթնային ըմպելիքները, միսը և նույնիսկ հացահատիկային ապրանքները:

Ջուրն առօրյա սննդակարգում

Պատմե՛ք ձեր ընկերներին այն ինչ իմացաք ջրի մասին այս ինֆոգրաֆիկից:

, , , , , , , , ,