• nutrients

Որտե՞ղ կարող եք գտնել առավել խանդավառ սուրճ ըմպողներին

գեղեցիկ

Ի հակասություն տարածված կարծիքի՝ սուրճի ամենաշատ քանակությունը չի սպառվում իտալացիների, կամ հույների, և կամ իսպանացիների կողմից: Ամենաշատ քանակությամբ սուրճ օգտագործում են սկանդինավները:

ԵՄ քաղաքացին մեկ տարվա ընթացքում ըմպում է միջինում հինգ կիլոգրամ սուրճ: Ըստ ըմպած սուրճի քանակի վարկանիշների աշխարհի բոլոր բնակիչների առջևում են ֆինները: Ֆինլանդիայի յուրաքանչյուր չափահաս քաղաքացին տարեկան ըմպում է մոտ 12կգ սուրճ: Երկրորդ տեղում է Նորվեգիան (8.85կգ), ապա՝ Դանիան (8,58կգ), և հետո՝ Շվեդիան (8կգ): ԱՄՆ-ը զբաղեցնում են միայն 16-րդ տեղը: Ամերիկացիները սիրում են սուրճի բոլոր այն տեսակները, որոնք չնչին քանակությամ սուրճ են պարունակում: Զարմանալի է, բայց աշխարհի խոշորագույն սուրճ արտադրող երկիրը, Բրազիլիան, իր ընդհանուր սպառման քանակով նույնիսկ ԱՄՆ-ից ավելի ցածր տեղ է զբաղեցնում: Ավելի հետաքրքիր փաստն այն է, որ իտալացիները, հայտնի լինելով որպես “փոքր, սև” սուրճի սիրահարներ, զբաղեցնում են միայն 10-րդ տեղը՝ սպառելով միայն 5,1կգ սուրճ ըստ անձի: Նրանց առջևում են Շվեյցարիան, Հոլանդիան, Գերմանիան, Ավստրիան և Ֆրանսիան:
Գոյություն ունեն նաև սուրճ ըմպելու մի քանի մեթոդներ: Երբեմն մենք ընտրում ենք կարդամոնով սուրճ ճենապակե գավաթով, սակայն քաղաքի վազքի մեջ լինելով, նախընտում ենք անուշաբույր Մակիատտոն թղթե բաժակով, որը պատրաստ է անգամ առանց սպասելու: Սակայն, սովորաբար սուրճն ըմպում ենք տանը կամ աշխատավայրում, ինչպես նաև շատ հաճախ այցելում ենք սրճարաններ և գնում ենք այն խանութներում ու լցակայաններում առկա սուրճի անկյուններից: Սուրճ ընտրելիս մենք չենք հետևում նորաձևությանը, այլ հաշվի ենք առնում խմիչքի որակը:

Որտե՞ղ կարող եք գտնել առավել խանդավառ սուրճ ըմպողներին

Հաշվե՛ք, թե շաբաթական քանի բաժակ սուրճ եք ըմպում:

Ոգեշնչվե՛ք և իմացե՛ք ավելին … կայքում:

Եկեք ծանոթանանք սուրճի բոլոր տեսակներին

, , , , ,