• nutrients

Ո՞րն է Արաբիկայի և Ռոբուստայի միջև տարբերությունը:

գեղեցիկ

Արաբիկա սուրճը ամենաբարձր որակի սուրճի հոմանիշ է: Այն ունի մի փոքր թթու, բայց հրաշալի շոկոլադե համ: Ռոբուստան ավելի կտրուկ ու դառն է՝ հիմնականում այն պատճառով, որ այն ավելի մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում:

Արաբիկա (coffea arabica) սուրճի տեսակն ամենահին և ամենատարածված տեսակն է: Հաշվարկված է, որ աշխարհի սուրճի մոտ 70%-ը պատկանում այս տեսակի: Արաբիկան միակ տեսակն է, որի հատիկներից կարող ենք ստանալ բարձր որակի սուրճ՝ առանց հավելումների:

Արաբիկան աճում է վայրի տեսքով Եթովպիայում և մշակվում է Բրազիլիայում, Կոլումբիայում, Հնդկաստանում, ինչպես նաև Ջավայում, Սումատրայում և Կարիբյան երկրներում: Արաբիկա հատիկները երկարավուն և կանաչավուն են: Նրանք սուրճին տալիս մեղմ և անուշ բույր, երբեմն շոկոլադի կամ համեմունքի համային ակնարկներով: Նուրբ բուրմունքն ուղեկցվում է կոֆեինի քիչ պարունակությամբ, որը տատանվում է 1 և 1.7%-ի միջև:

Ռոբուստա (coffea canephora) սուրճի տեսակն ավելի մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում և օգտագործվում է այլ սուրճերի համն ամրապնդելոը նպատակով: Ռոբուստայի սերմերն շատ ավելի արագ են աճում և ծաղկում, քան Արաբիկա սերմերը: Բացի այդ, Ռոբուստան ավելի դիմացկուն է դժվար կլիմայական պայմաններին: Ռոբուստա հատիկները սովորաբար ավելի փոքր և օվալային են, քան Արաբիկա հատիկները: Նրանք ունեն դեղնականաչավուն գույն և քիչ ավելի դառը համ: Ռոբուստան ուղեկցվում է ավելի հզոր բուրմունքով և կոֆեինի ավելի շատ պարունակությամբ (2- 4.5%): Այն աճում է կենտրոնական և արևմտյան Աֆրիկայում (Կամերուն, Ուգանդա) և Վիետնամում: Ռոբուստա սուրճի արտադրության մասնաբաժինն աշխարհում չի գերազանցում 30%-ը:

Ո՞րն է Արաբիկայի և Ռոբուստայի միջև տարբերությունը:

Հնարավորություն ընձեռեք ձեր ընկերներին զգալ Արաբիկայի և Ռոբուստայի համերը:

, , , , ,