• nutrients

Մակարոնի ամենահայտնի սոուսները

համեղ

Իտալիայում սոուսները պատրաստվում են երկրի ամեն շրջանին հատուկ սննդամթերքից: Երկրի հյուսիսում ամենահաճախն օգտագործվում են տրյուֆել տեսակի ու այլ սնկեր, Ջենովայում՝ բուրավետ պեստո, Նեապոլում՝ հատընտիր լոլիկ, հարավում՝ ձկնեղեն և ծովամթերք: Այսօր բոլոր սոուսները նման են: Բոլոր անհրաժեշտ բաղադրիչները թարմ վիճակում ներկրվում են աշխարհի բոլոր անկյուններից:

Բոլոնեզե սոուսը Էմիլիա-Ռոմանիա տարածաշրջանի ֆիրմային ուտեստն է: Բոլոնեզե սոուսի գլխավոր բաղադրիչներն են գազարը, սոխը, նեխուրը, տոմատի խյուսը և կարմիր գինին: Իտալիայում այն չեն մատուցում սպագետտիի հետ: Բոլոնեզեն երկար ու տափակ ժապավենների՝ տալյատելլեի համար է: Բոլոնեզեն նաև հրաշալի համալրում է բեշամել սոուսով լազանյան: Կարբոնարան Լիցիո տարածաշրջանի ֆիրմային ուտեստն է, այն հայտնի է հատկապես Հռոմում: Ավանդաբար այն պատրաստում են ձվից, բեկոնից, պեկորինո կամ պարմեզան տեսակի պանրից՝ սև պղպեղի ավելացմամբ: Չնայած կարբոնարան հաճախ մատուցում են սպագետտիի հետ, նրանով կարելի է համալրել նաև երկար ու բարակ բավետտե ժապավենները:

Դասական կանաչ պեստոն ծագումով Լիկուրիա տարածաշրջանի մայրաքաղաք Ջենովիայից է: Նրա հիմնական բաղադրիչներն են ռեհանը, սոճու ընկույզը, սխտորը, զեյթունի ձեթը, պարմեզան տեսակի պանիրը և ծովային աղը: Պեստոն կատարելապես համապատասխանում է բավետտեին, սպագետիին և լազանյային: Արաբիատտա սոուսը Հռոմին և Լացիոյին հատուկ ևս մեկ սոուս է: Զեյթունի ձեթի հիմքով սխտորով և պղպեղով այս լոլիկի սոուսը արագ և հեշտ է պատրաստել: Արաբիատա սոուսը հարմար է պեննե ռիգատե կերակրատեսակը համալրելու համար: Այս սոուսով մատուցվող մակարոնի վրա հաճախ լցնում են նաև մանր կտրատած համեմ: Արաբիատան կարող է օգտագործվել նաև որպես պիցցայի սոուս:.

AM-SAUCES

Գտեք մակարոնի ձեր սիրելի սոուսը:

Ավելի շատ համեղ բաղադրատոմսեր՝

Սիցիլիական Սպագետտի – Իտալական պաստա թունաձկով

 

, , , , , ,