• nutrients

Ինչպես դասավորել սպասքը սեղանի վրա

գերժամանակակից

Դժվար է պատկերացնել էլեգանտ ճաշի սեղան առանց նորաձև սպասքի: Սպասքի դասավորման արվեստը մի հմտություն է, որն արժե սովորել: Դա այն տեսակի արարողությունն է, որին բոլորը պետք է պատրաստվեն:

Սպասքի դասավորման Եվրոպական մեթոդը պարտադրում է, որ պատառաքաղները դեղադրվեն ձախ կողմում, իսկ դանակներն ու գդալները՝ աջ՝ վերջիններիս օգտագործման հերթականությամբ: Նույն փաթեթից փայլեցված սպասքը տեղադրվում է ափսեի երկու կողմերում. առաջնային օգտագործման սպասքը տեղադրվում է դրսի կողմից:

Պատառաքաղները տեղադրվում են ափսեի ձախ կողմում՝ խորտիկների և հիմնական ուտեստի համար, մինչ խորտիկների և հիմնական ուտեստի համար դանակներն ու գդալը տեղադրվում են աջ կողմում: Եթե ձուկ եք պատրաստում, ապա սովորական դանակի և պատառաքաղի փոխարեն պետք է տեղադրել հատուկ ձկան համար սպասք: Հատուկ ձկան համար սպասքն իրենից ներկայացնում է լայն ուսերով դանակ և պատառաքաղ, որոնք ոչինչ չեն կտրատում, այլ՝ տարանջատում են ձկան միսը ոսկորներից:

Ապուրի համար հատկացվախ գդալը տեղադրվում է աջ կողմում՝ դանակների միջև: Սուրճի/թեյի գդալը տեղադրվում է ափսեի վերևում: Գդալի գլխիկը պետք է լինի աջ կողմում: Այնտեղ ևս պետք է տեղադրված լինի աղանդերի համար պատառաքաղը՝ բռնիչը՝ ձախ կողմում: Կատարյալ կարգը և համաչափություն շատ կարևոր են կատարյալ սեղանի դասավորության համար: Սպասքի բռնակների ծայրերը պետք է գտնվեն սեղանի եզրից 1 սմ հեռավորության վրա: Եթե սեղանը նեղ է, ապա կարող եք բաց թողնել աղանդերի համար պատառաքաղն ու սուրճի/թեյի գդալը: Այս պարագաներ կարող են հայտնվել սեղանի վրա աղանդերի հետ միասին:

party-planer-1-AM

Կիսվեք այս ինֆոգրաֆիկայով ձեր ընկերների հետ և անցկացրեք հաճելի երեկո՝ փորձելով կիրառել նոր հմտությունները:

Ճաշելու վերաբերյալ ցուցումներ և հուշումներ

, , , , , , ,