• nutrients

Ինչպե՞ս լրացնել վիտամին A-ի պակասը

առողջ

Վիտամին A համար չափազանց կարեւոր է տեսլականով. Այն նաեւ ամրապնդում է իմունային համակարգը եւ կանխում վարակների. Վիտամին A-ն վճռական դեր է խաղում տեսողության համար: Այն նաև ամրացնում է իմունային համակարգն ու կանխարգելում է վարակները: Վիտամին A-ն նաև պատասխանատու է մազերի և եղունգների առողջ տեսքի համար: Այն շատ կարևոր դեր է խաղում ազատ ռադիկալների դեմ պայքարում: Որպես կարևոր հակաօքսիդանտ, այն նպաստում է բջջային մեմբրանների աճին, ինչպես նաև պատշաճ գործունեությանը:

Լավ հավասարակշռված սննդակարգ պահպանելով և վիտամին A-ի լավ կլանմամբ, վերջինիս պակասը չի առաջանա: Սնունդը պարունակում է վիտամին A-ի երեք տեսակի աղբյուրներ: Ռետինոլը պարունակվում է կենդանական ծագման արտադրանքում, բետա-կարոտինը (պրովիտամին A)՝ բուսական ապրանքներում, իսկ A կարոտինեոդները՝ ճարպերից: Օրգանիզմում վիտամին A-ի պակասը կարող է պայմանավորված լինել վիտամին A-ի քիչ ընդունմամբ, աղքատ սննդակարգով (սպիտակուցների անբավարարության կամ ճարպեր), ալկոհոլի ընդումամբ, ծխախոտի օգտագործմամբ, ինչպես նաև երեխաների և ծերերի դեպքում ոչ պատշատ սննդակարգին հետևելու պատճառով:

Վիտամին A-ի պակասը հնարավոր է ճանաչել արմունկների և ծնկների, ինչպես նաև ձերքերի և ոտքերի չափից շատ չոր, նույնիսկ կոպիտ մաշկի առկայութամբ: Այլ համախտանիշներից են ամբլիոպիան՝ վաղ առավոտյան և գիշերը, հետաձգված աչքի հարմարվածության ձեռք բերումը մութ տարածքում, կամ աչքի չորացումը:

Վիտամին A-ի աղբյուրներն ունեն և՛ կենդանական, և՛ բուսական ծագում: Դրա կարևորագույն կենդանական աղբյուրներն են մսամթերքը, ձկնեղենի որոշ տեսակները և ձուն: Ինչ վերաբերում է բուսական աղբյուրներին, ապա վիտամին A-ի ամենաշատ քանակությունը կարելի է գտնել գազարի, սպանախի, կանաչ ոլոռի, կաթնուկի մեջ, ինչպես նաև ծիրանի, դեղձի, սալորի ու դդմի սերմերի մեջ:Vitamin-A-AM

Հարստացրե՛ք ձեր սննդակարգը վիտամին A-ով և ձեզ շատ ավելի լավ զգացեք:

Իմացե՛ք ավելին ձեր առողջության վերաբերյալ
Բանջարեղեն – վիտամիններ ձեր սեղանին
Կանաչ սննդակարգն առողջ սննդակարգ է
Դեղին բանջարեղենները`որպես լավագույն դեղամիջոց ձեր աչքերի և մաշկի համար
կայքում:

, , , , , ,