• nutrients

Ինչպե՞ս ըմպել սուրճը հիանալի արդյունք ստանալու համար

գեղեցիկ

Ամեն օր հայտվում են նոր, հաճախ հակասական, տեղեկություններ օրգանիզմի վրա սուրճի հետևանքների վերաբերյալ: Հիմնականում ենթադրվում է, որ այն բարելավում է համակենտրոնացումը: Արդյո՞ք արդյունավետ աշխատելու համար մեզ իրոք կոֆեին է հարկավոր: Ինչպե՞ս ըմպել սուրճը ցանկալի արդյունքներ ստանալու համար:

Կոֆեինը խթանում է ուղեղային ծառի կեղևի, ենթակեղևային կենտրոնների, ինչպես նաև շնչառական և վազոմոտոր կենտրոնների աշխատանքը: Այն ուղեղին օգնում է ավելի լավ աշխատել և անմիջապես բարելավում է մեր ֆիզիկական ու հոգեկան վիճակը: Վերջինս պայմանավորված է ադրենալինի և դոպամինի սեկրեցիայի ավելացմամբ, որն էլ խթանում է ուղեղում հաճույքի կենտրոնների աշխատանքը:

Փոքր քանակությամբ՝ սուրճը խթանում և բարելավում է արդյունավետությունը: Բարձր դոզաների դեպքում այն վատնում և նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը: Կոֆեինի կոնցենտրացիան արյան մեջ պահպանվում է առավելագույնը մեկ ժամ, սակայն այն կարող է երկարաձգվել նույնիսկ մինչև չորս ժամ: Կոֆեինի դրական ազդեցությունը դիտվում է այն ժամանակ, երբ այն ընդունում ենք օրական 100-300մգ քանակությամբ: Կարևոր է նաև իմանալ, որ սուրճի ազդեցությունը նկատվում է ըմպումից մոտ կես ժամ անց: Վերջինս ստեղծում է համընդհանուր մի ծուղակ է, որի մեջ հաճախակի ենք ընկնում սուրճն ըմպելուց հետո մենք անմիջապես չենք զգում դրա ազդեցությունը և, այդպիսով, ըմպում ենք ևս մեկ բաժակ: Արդյունքում՝ հանկարծակի չենք կարողանում կենտրոնանալ որևէ գործողության վրա և նյարդայնանում ենք:

Այս իրավիճակի օպտիմալ լուծումը մեծ սուրճի բաժակներներից հրաժարվելն ու ավանդական, փոքր բաժակների անցնելն է: Այս կերպ մենք մեր օրգանիզմին տալիս ենք այնքան քանակությամբ կոֆեին, որքան հարկավոր է նրա կարիքները հոգալու համար: Օրական երեք բաժակ սուրճը բավարար է: Այս քանակությունը կպահպանի համակենտրոնացման բարձր աստիճանն ու չի առաջացնի ավելնորդ գրգռում:

Ինչպե՞ս ըմպել սուրճը հիանալի արդյունք ստանալու համար

Ստուգե՛ք, թե ինչպես է սուրճը խթանում ձեր օրգանիզմի աշխատանքը:

Ոգեշնչվե՛ք և իմացե՛ք ավելին … կայքում:

Սննդակարգ գրասենյակային աշխատողների համար

, , , , , ,