• nutrients

Ինչպե՞ս եփած բանջարեղենին համ տալ:

համեղ

Խոհարարությունը բարդ գործընթաց չէ, և բոլորն էլ կարող են այն կատարելապես հաղթահարել: Սակայն դժվար է բանջարեղենային ուտեստներին պատշաճ համ ավելացնել: Մինչ միսն ու ձուկը կարելի է նախապես, պատրաստելուց մի քանի ժամ առաջ մարինացնել, եռացման համար սովորաբար հում բանջարեեն է օգտագործվում: Այսպիսով, ինչպե՞ս կարող եք բանջարեղենը համեմել:

Ավանդական միջոցով խաշելիս կամ գոլորշու վրա եփելիս բավական է ավելացնել ձեր սիրելի խոտաբույսերը կամ համեմունքները: Հատկապես՝ թարմ խոտաբույսեր և չորացրած համեմունքներ: Նրանց բույրն ու համը շատ լավ համապատասխանում են խաշած բանջարեղենի համին: Ռեհան բավականին ինտենսիվ և ճանաչելի բուրմունք ունեցող բույս է: Այն օգտագործում են իտալական ուտեստներում: Մենք կարող ենք օգտագործել այն բարելավելու նաև կաթնաշոռի, սենդվիչների, աղցանների և ձկան ուտեստների համը: Եթե պատրաստում եք որևէ ուտեստ, որի հիմք հանդիսանում է լոլիկը, ապա ռեհանը լավագույն ընտրությունն է:

Ուրցը բարելավում է և՛ սննդի համը, և՛ առողջությունը: Այն օրինակ խորհուրդ է տրվում շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց: Ուրցը լայն կիրառություն ունի ֆրանսիական խոհանոցում: Այն ավելացնում են մսային ուտեստներին, հատկապես՝ եղնիկին, ինչպես նաև սիսեռով ապուրին և ձկան ուտեստներին:

Խնկնունին ունի խեժանման հոտ և հաճելի, թեթևակի դառը համ, որոնք էլ իրեն կատարյալ հավելում են դարձնում մսի, ձկան, բրնձի, ապուրների և աղցանների համար: Այն կատարյալ համեմունք է աշխարհի խոհանոցների շատ ճաշատեսակների համար, քանի որ այն յուրաքանչյուր ուտեստին անկրկնելի համ է տալիս՝ ինչպես թթու, այդպես էլ՝ քաղցր:

Եփած բանջարեղենի համը կարող է տարբերվել նաև ըստ օգտագործած սոուսային հավելումների: Սոուսները ավելի լավ համ ունեն, երբ դրանք ինքներս ենք պատրաստում: Միակ հարցն այն է, թե ինչ սոուս օգտագործել ուտեստի հետ: Ընտրությունը կախված է այն ուտեստից, որին այն ավելացնելու ենք: Ամենահայտնի և տարածված հավելումները սխտորով կարրին ու ցացիկի սոուսն են:

Ինչպե՞ս եփած բանջարեղենին համ տալ:

Օգտագործե՛ք համեմունքներ ձեր ուտեստենրի հետ և տեսե՛ք, թե ինչպիսի հրաշալի համ ենք դրանք ստանում:

Ստացե՛ք հաճույք և ստեղծագործե՛ք … կայքում:

Բաղադրիչների կալորիականության և սննդարար արժեքների աղյուսակներ

, , , , , ,