• nutrients

Եփել ջրի մեջ թե՞ գոլորշու վրա: Ինչպե՞ս եփել բանջարեղենը:

համեղ

Ապրանքների ճիշտ ընտրությունը և դրանց ճիշտ պատրաստումը պատշաճ սնուցման կարևոր տարրն է: Պարզե՛ք, թե ինչ տեխնիկա պետք է օգտագործել և ինչպես այն ճիշտ կիրառել:

Ավանդական ջրի մեջ եփման եղանակն ունի մեկ մեծ առավելություն: այն շատ ավելի հեշտ է իրականացնել քան գոլորշու վրա եփելը: Սննդի պատրաստումը ջրում խաշելու եղանակով նշանակում է տաքացնել սնունդը եռացող ջրում 90-100ºC ջերմաստիճանով Դրա համար մեզ հարկավոր է ջրով լի կաթսա և կափարիչ: Եռման ընթացքում սպիտակուցներն ու օսլան մշակվում են և պատրաստ են լինում մարդու մարսողական համակարգի կողմից կլանման համար: Բացի այդ, գործողությամն ընթացքում հանքային տարրերն ու վիտամինները ապրանքներից տեղափոխվում են արգանակ: Հետևաբար, արգանակը կարելի է օգտագործվել ապուրների և սոուսների համար՝ արժեքավոր սնուցիչների բարձր պարունակության պատճառով:         Եփման մեկ այլ տարբերակ է գոլորշու վրա եփելը: Այս գործընթացն իրենից ներկայացնում է սննդի եփումը մոտ 120 °C ջերմաստիճանի վրա՝ գոլորշու վրա: Այս գործընթացը կարելի է իրականացվել հատուկ շոգեխաշում կամ հաստ հատակով կաթսայում, որը նաև ունի իր մեջ տեղադրվող շոգեխաշման համար զամբյուղ: Բանջարեղենը գոլորշու վրա ավելի արագ է եփվում, քան ավանդական ջրի մեջ եռացման եղանակով: Այն հանգեցնում է շատ ավելի քիչ քանակությամբ սնուցիչների կորստի, քան ջրի մեջ եփման ընքացքում: Բացի այդ, շոգեխաշած արտադրանքը պահպանում է իր բնական համը, տոկունությունն ու գույնը:

Եփել ջրի մեջ թե՞ գոլորշու վրա: Ինչպե՞ս եփել բանջարեղենը:

Փորձե՛ք երկու մեթոդներն ու որոշե՛ք ինքներդ, թե որ եղանակով է սնունդն ավելի համեղ ստացվում:

Ստացեք հաճույք և ստեղծագործեք
Խաշելու և շոգեխաշելու գաղտնիքները

, , , , ,