• nutrients

Եփել ջրի մեջ թե՞ գոլորշու վրա: Բանջարեղենի եփման տևողությունը

համեղ

Բանջարեղենի եփումը հանգեցնում է որոշ սնուցիչների և վիտամինների կորստի, և հետևաբար դարձնում է դրանք օրգանիզմի կողմից հեշտ մարսելի: Գործընթացի տևողությունն այստեղ շատ կարևոր դեր է խաղում:

Գոլորշու վրա եփման եղանակը կատարյալ լուծում է ոչ միայն առողջ սնունդի երկրպագուների համար: Այս մեթոդը թույլ է տալիս պատրաստել ուտեստներ՝ խնայելով ձեր ժամանակը: Գոլորշու վրա եփումը շատ ավելի արագ գործընթաց է, քան ավանդական, ջրի մեջ եռացման եղանակը: Օրինակ՝ սպանախի եփման ժամանակը գոլորշու վրա եփելիս նվազում է մոտ երկու րոպեով, մինչդեռ սմբուկինը՝ 15 րոպեով: Ինչպե՞ս կարող է դա այդպես լինել: Վերջինս կախված է ջերմության փոխանցման եղանակից և գործընթացի ջերմաստիճանի 120° C-ից բարձր լինելուց: Բացի այդ, գոլորշու վրա եփվող ուտեստները չունեն անընդմեջ վերահսկման կամ խառնելու կարիք, ինչը նույնպես որոշակի ժամանակ է խնայում: Եփման կարճ տևողությունը նվազեցնում է սնուցիչների կորստի մակարդակը: Ավանդական եռացման եղանակը հանգեցնում է վիտամինների և հանքային նյութերի 40%-ի կորստի: Վիտամին C-ի օրինակով՝ վերջինիս կորուստը կարող է հասնել անգամ 70%-ի: Ջրի մեջ եփած բանջարեղենները պահպանում են վիտամին A-ի պարունակության միայն 36%-ը, մինչդեռ գոլորշու վրա եփածները՝ մինչև 62%-ը: Եփման ընթացքում զգալիորեն պակասում են նաև B խմբի վիտամինները:

Եփել ջրի մեջ թե՞ գոլորշու վրա: Բանջարեղենի եփման տևողությունը

Փորձե՛ք ինքներդ և պարզե՛ք, թե որ գործընթացն է ամենից շատ ժամանակ խնայում:

Ստացե՛ք հաճույք և ստեղծագորգե՛ք … կայքում:

Առօրյա բանջարեղենը ձեր խոհանոցում

, , , ,