• nutrients

Եկեք ծանոթանանք սուրճի բոլոր տեսակներին

գեղեցիկ

Էսպրեսսո, կապուչինո, լատտե...Գոյություն ունեն սուրճի տարբեր տեսակներ, և յուրաքանչյուրս հավանաբար ունենք մեր ամենասիրելի տեսակը: Մի քանիսի համար ամենալավ տեսակը սև թունդ սուրճն է՝ առանց ավելցուկների, մինչ մյուսները նախընտրում են համային փորձարկումներ և կարող են սուրճն ըմպել կաթով, սերուծքով, դարչինով, շոկոլադով և վանիլով: Կարդացե՛ք ավելին սուրճի տարբեր տեսակների վերաբերյալ:

Էսպրեսսո
Սա ամենադասական սուրճի տեսակն է, որն առնչվում է իտալական խոհարարական ավանդույթի հետ: Էսպրեսսոն հանդիսանում է շատ սրճային խմիչքների հիմք: “”Լավ պատրաստած”" տեսակը հայտնի է խմիչքի մակերեսին յուղալի փրփուրի առկայությամբ: Դասական իտալական էսպրեսսո պետք է մատուցվի փոքր, մխոցի տեսք ունեցող բաժականերում:

Էսպրեսսո Lունգո
«Լունգո» նշանակում է «երկար», և սուրճը պատրաստվում է ավելի շատ ջրի քանակությամբ և ավելի ավելի երկար է եփվում, քան դասական էսպրեսսոն: Այն ավելի թույլ է, սակայն ավելի դառը համ ունի:

Կապուչինո
Սա չափազանց տարածված սուրճի տեսակ է, որը ստեղծվել է Կապուչին կարգի վարդապետների կողմից: Կապուչինոն մեղմ ըմպելիք է: Այն բաղկացած է բաղադրիչների հավասար չափերով՝ եփած էսպրեսսո, տաք կաթ, կաթի փրփուր: Ըմպելիքի մակերեսին հաճախ ցանում են դարչին կամ քերած շոկոլադ:

Կաֆե Լատտե
Այս սուրճի անվանումը պարզապես նշանակում է սուրճ և կաթ: Կաֆե Լատտեն մատուցվում է ավելի մեծ տարրաներում՝ երկար կամ լայն բաժակներում: Կաֆե Լատտեն սովորաբար պատրաստվում է հետևյալ համադրությամբ՝ 1/3 էսպրեսսո և 2/3 կաթ:

Լատտե Մակիատտո
Լատտե Մակիատտոն իրենից ներկայացնում է սուրճի մեծ պորցիա, որը բաղկացած է երեք շերտից. ամենացածր շերտը կաթն է, միջինը՝ էսպրեսսոն, իսկ ամենաբարձրը՝ կաթի նուրբ փրփուրը: Այս տեսակի սուրճը սովորաբար մատուցվում է երկար բռնիչով գդալների հետ:

Մոկկա
Մոկկան Լատտեի տարբերակ է: Այն բաղկացած է 1/3 էսպրեսսոյից, 1/3 տաք կաթից և 1/3 մուգ կամ կաթնային շոկոլադից: Ի տարբերություն Լատտեի կամ Կապուչինոյի, Մոկկան փրփուր չի պարունակում: Այն հաճախ մատուցվում է հարած սերուցքով:

Եկեք ծանոթանանք սուրճի բոլոր տեսակներին

Ընտրե՛ք ձեր ամենասիրված սուրճի տեսակը և հաճելի ժամանակ անցկացրե՛ք ձեր ընկերների հետ:

Ոգեշնչվե՛ք և կարդացե՛ք ավելին … կայքում:

Իտալական խոհանոց