• nutrients

Ե՞րբ եփել ջրի մեջ և երբ՝ գոլորշու վրա:

համեղ

Ինչպե՞ս վարպետորեն եփել գոլորշու վրա և ավանդական, ջրում եռացնելու եղանակով: Ահա ուղեցույց նրանց համար, ովքեր ուզում «քամել» բանջարեղենից որքան հնարավոր է:

Ավանդական պատրաստումը իրականացվում է 100 ° C ջերմաստիճանի առկայությամբ: Այս եղանակը պահանջում է բանջարեղենի ուղղակիորեն տեղադրում եռացող ջրի մեջ: Գոլորշու վրա եփած բանջարեղենը բոլորովին չպետք է առնչվեն ջրի հետ և պետք է գտնվեն ջրից առնվազն 2.5 դյույմ բարձրության վրա: Ամբողջ գործընթացն իրականացվում է 120° C ջերմաստիճանի առկայությամբ: Ի տարբերություն ավանդական պատրաստման եղանակի, գոլորշու վրա եփելիս աղ ավելացնելու կարիք չկա, քանի որ այդպես կարող ենք հեշտությամբ ուտեստը շատ աղի դարձնել: Փոխարենը, կարող ենք օգտագործել թարմ կամ չորացրած համեմունքներ: Լավ համ ստանալու համար կարող եք տեղադրել թարմ համեմունքների մի քանի ոստ կամ եռացող ջրի մեջ ավելացնել արգանակային խորանարդիկ:

Թե՛ ջրում և թե՛ գոլորշու վրա եփած բանջարեղենի կարող է օգտագործվել աղցաններում, ապուրներում, ինչպես նաև որպես հիմնական ուտեստի գարնիր: Պատրաստումից հետո կարող եք մնացած ջուրն օգտագործել որպես ապուրների և սոուսների համար արգանակ: Այս արգանակն անպայման չէ օգտագործեշ պատրաստումից անմիջապես հետ: Կարող ենք այն լցնել տարրայի մեջ, տեղադրել սառնարանում և օգտագործել մեկ այլ օր՝ որպես այլ ճաշատեսակի հիմք:

Ե՞րբ եփել ջրի մեջ և երբ՝ գոլորշու վրա:

Ստեղծե՛ք ապուրների և սոուսների ձեր իսկ հիմքը:

Ստացե՛ք հաճույք և ստեղծե՛ք … կայքում:

Խաշելու և շոգեխաշելու գաղտնիքները

, , , , , ,