• nutrients

Ամենից շատ ո՞ր վիտամինների կարիքն ունի մեր օրգանիզմը

առողջ

Վիտամիններն ու միկրոտարրերը շատ էական նշանություն ունեն օրգանիզմի համար ոչ միայն, երբ օրգանիզմն աճում ու զարգանում է, այլ նաև երբ այն հասուն է՝ ուժի, առողջության և բարեկեցության պահպանման համար: Ո՞ր վիտամիններն են մեզ անհրաժեշտ, և ինչու՞:

Բոլորս քաջատեղյակ ենք, որ մեր օրգանիզմ ունի հստակ քանակությամբ վիտամինների և հանքային տերրերի կարիք՝ նորմալ գործելու համար: Մեր օրգանիզմն այդ կարևոր կոմպոնենտների համապատասխան քանակով ապահովելու համար հարկավոր է ունենալ բալանսավորված և տարբերակված սննդակարգ: Սակայն, շատերը չգիտեն, թե ինչ բաղադրիչների կանիք ունի իրենց օրգանիզմը:
Վիտամին A-ն շատ վճռական դեր է խաղում օրգանիզմի պատշաճ գործողության համար: Այն հիմնականում պատասխանատու է մեր աչքերի, ինչպես նաև մազերի և մաշկի տեսքի համար:
Այլ շատ կարևոր բաղադրիչ են հանդիսանում B խմբի վիտամինները: Նրանք ազդում են մեր տրամադրության վրա: Անհրաժեշտ է իմանալ, որ այս վիտամինների պատշաճ քանակը զգալիորեն ազդեցություն է թողնում մեր իմունային և նյարդային համակարգերի վրա:
Վիտամին C-ն մեկ այլ վճռական կոմպոնենտ է օրգանիզմի պատշաճ գործողության համար: Վիտամին C-ի հիմնական գործունեությունը մեր օրգանիզմի դիմակայունության բարձրացումն է՝ պայքարելու ցանկացած տեսակի վարակի դեմ:
Չմոռանանք նաև վիտամին E-ի մասին, որը հիանալի ազդեցություն է ունենում մկանների վրա: Այն շատ լավ հակաօքսիդանտ է և դրա համապատասխան քանակությունն օրգանիզմը պաշտպանում է սրտային հիվանդություններից և քաղցկեղից:
Հարկավոր է նշել նաև վիտամին K-ն, որը կարևոր դեր է խաղում արյան թանձրության ապահովման մեջ: Այն կարող է կանխել քաղցկեղի զարգացումն և ունենալ էական ազդեցություն օրգանիզմում կալցիումի քանակի խնայման համար:

Ամենից շատ ո՞ր վիտամինների կարիքն ունի մեր օրգանիզմը

Պահպանե՛ք վիտամիններով հարուստ սննդակարգ ընդմիշտ առողջ լինելու համար:

Իմացե՛ք ավելին ձեր առողջության վերաբերյալ … կայքում:

Բանջարեղեն – վիտամիններ ձեր սեղանին

, , , , , ,