• nutrients

Աղը առօրյա սնունդում: Առողջարար է դա արդյո՞ք

առողջ

Խոսելով աղի մասին, պետք է նաև նշել, որ սպիտակ մահվան հասկացությունը չափազանցություն է: Նատրիումի քլորիդն ունի շատ լավ պահպանողական հատկություն, ինչպես նաև՝ բարելավում է սննդի համը:

Աղը նատրիումի իոնների հիմնական աղբյուրն է: Վերջիններս էական դեր են խաղում օրգանիզմում բազմաթիվ գործընթացների համար: Դրանք նպաստում են կայուն արյան ճնշման պահպանմանը և մարմնում ջրի կառավարման կարգավորմանը, ինչպես նաև անհրաժեշտ են նյարդային համակարգի կայուն աշխատանքի համար: Աղի ընդունումը շատ կարևոր է մեր առողջության համար: Սակայն ինչու՞ է աղը վատ հեղինակություն վայելում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ աղի ընդունման ստանդարտ չափաքանակը սովորաբար զգալիորեն գերազանցվում է: Աղի չարաշահումը կարող է վնասել առողջությանն ու հանգեցնել մի շարք բացասական ազդեցությունների: Աղի չարաշահումը կարող է առաջացնել հիպերտոնիա և հետևաբար մեծացնել սրտի հիվանդությունների վտանգը: Աղի չափից շատ բարձր դոզան նպաստում է մարմնում հեղուկի պահպանմանը, որն էլ կարող է առաջացնել ոտքերի ուռում և ծանրության զգացողություն: Ավելին՝ խանգարվում է սպիտակուցի նյութափոխանակությունը:

Աղի ընդունման մակարդակի նվազեցումը դրական ազդեցություն ունի ձեր առողջության և բարեկեցության վրա: Այսպիսով՝ ինչպե՞ս կարող ենք խուսափել «աղ թակարդն» ընկնելուց: Առաջին հերթին հարկավոր է աստիճանաբար նվազեցնել սննդում օգտագործվող աղի քանակությունը: Հարկավոր է նաև նվազեցնլ պատրաստի սնունդի ընդունման մակարդակը: Վերջիններս բոլոր պահածոյացված ապրանքներն ու այն սննդի տեսակներն են, որոնք հնարավոր է տաքացնել միկրոալիքային կամ հասարակ վառարանում: Հնարավոր է նաև առօրյա սննդի մեջ օգտագործել աղի տարբեր փոխարինիչներ: Ամենահայտնի փոխարինիչներն են թարմ և չորացրած խոտաբույսերը, ինչպիսիք են խնկունին, ռեհանը, վայրի սուսամբարն ու ուրցը:

Աղը առօրյա սնունդում: Առողջարար է դա արդյո՞ք

Զգուշորեն օգտագործե՛ք աղը, պաշտպանե՛ք ձեր առողջությունը:

, , , , , , ,