• nutrients

Պաստայի ամենահայտնի ձևերը

համեղ

Պաստան արտադրվում է տարբեր ձևերով և չափերով: Ամենաբարակ պաստան սովորաբար ուտում ենք ապուրներում, երկար ժապավեններ ու շերտային տեսք ունեցող տեսակները՝ սուսների հետ, իսկ խողովակավոր ձև ունեցող պաստան օգտագործվում է կասերոլների և պաստայով աղցանների պատրաստման համար: Պաստային որոշ ձևերն այնքան մեծ են, որ նրանք նաև հարմար են լցոնումների և թխման համար, մինչ դեռ այլ տեսակները, ինչպիսին է ռավիոլին, անմիջապես արտադրվում են լցոնումներով:

Պաստայի տեսակների առատությունը ջրհեհեղի պես լցնում է խանութներն ամբողջ աշխարհով: Մենք ներկայացնում ենք պաստայի տեսակների հակիրճ նկարագրություն, որի օգնությամբ յուրաքանչյուրը կարող է հայտնաբերել պաստայի իր սիրելի ձևը: Սպագետտին անկասկած առավել տարածված պաստայի տեսակն է աշխարհում: Այս երկար ու փխրուն մակարոնը հաճախ օգտագործվում է որպես հիմնական ուտեստ: Այն հիանալի համ է ձեռք բերում տարբեր տեսակի լոլիկային և մսային սոուսների հետ:

Ֆարֆալե. Ֆարֆալե իտալերեն նշանակում է թիթեռնիկ, և նման տեսք ունի նաև պաստայի այս տեսակը: Այն կատարելապես համապատասխանում է բոլոր տեսակի սոուսներին և թեթև աղցաններին և, միևնույն ժամանակ, շատ գրավիչ տեսք է ունենում ափսեում:
Կալամարի Այս ձևը շատ համապատասխան է նման անուն ունեցող, համեղ ծովամթերքի ձևին: Այն հաճախ մատուցվում է բանջարեղենի, սոուսների և ձկնեղենի հետ:

Լազանյան ունի շատ ավելի մեծ չափ, քան պաստայի որեւէ այլ տեսակ: Այն բացած խմորի մի բարակ, ուղղանկյունավոր կտոր է: Որպես կանոն, հնարավոր է մատուցել մի քանի պարցիա, ինչպես նաև եփել այն լցոնելով ձվով, մսով կամ բանջարեղենով:
Կաննելոնին հաստ, խողովակաձև պաստա է մոտ 1.5-2 սմ տրամագծով: Այն հիանալի համ է ստանում, երբ լցոնված է լինում պանրով, սպանախով կամ մսով, և թխված է լինում ջեռոցում՝ լոլիկի սոուսով:
Պեննեն մեկ այլ շատ աշխարհով հայտնի պաստայի տեսակ է: Պեննե իտալերեն նշանակում է գրիչ: Այն հաճախ նկարագրվում է որպես շեղաձև կտրատած խողովակ: Պեննեն առավել տարածված տեսակն է կասերոլների և աղցանների համար:
PASTA-SHAPE-AM

Գտե՛ք պաստայի ձեր սիրելի ձևը:

Ձեռք բերեք համեղ բաղադրատոմսեր

Ճաշելու վերաբերյալ ցուցումներ և հուշումներ

Լազանյա. Իտալական թխվածքաճաշ պաստայով, մսով և բանջարեղենով

կայքում:

, , , , , ,