• nutrients

Ըստ արժանվույնս չգնահատված C վիտամինը

առողջ

C Վիտամինը միացություն է, որի հատկություններն օգտագործվում են ոչ միայն բժշկության մեջ: C վիտամինը լայնորեն կիրառվում է կոսմետիկայում: Այնուամենայնիվ, այն առավելապես հայտնի է իմունինտետն ամրապնդելու իր հատկությամբ:

C վիտամինը իմունիտետի ամրապնդման համար նախատեսված ամենահայտնի վիտամինն է: Այն նաև համարվում է հարբուխի դեմ հզոր դեղամիջոց: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է տնային դեղատուփում C վիտամին ունենալ աշնան և ձմռան ամիսներին, երբ հիվանդանալու հավանականությունը մեծանում է: C վիտամինի պարբերական օգտագործումը նվազեցնում է հարբուխի ռիսկը, հատկապես այն օգտակար է այն մարդկանց, ովքեր ակտիվորեն զբաղվում են սպորտով կամ ֆիզիկական աշխատանքով:

C վիտամինն ամրապնդում է արյունատար անոթները, հետևաբար նաև կանխարգելում է կապտուկների առաջացումը և արնահոսումը լինդերից: Այն նաև խթանում է “վատ” խոլեստերինի օքսիդացման գործընթացը, ինչը հանգեցնում է պաթոլոգիական աթերոսկլերոտիկ խաթարումների նվազմանը: Որպես C վիտամին պարունակող սնունդ ամենահայտնին տերևաբանջարեղենն ու հատապտուղն է, երկրորդ տեղում է կարտոֆիլը, երրորդ տեղում՝ դեղին և կանաչ բանջարեղենն ու հատապտուղը, չորրորդ տեղում՝ մնացած բոլոր մրգերն ու բանջարեղենը (ելակ, մորի): Կենդանական սննդում C վիտամինի պարունակությունը շատ քիչ է: Օրգանիզմում C վիտամինի պակասը կարող է հանգեցնել մազանոթների պատերի թուլացմանը և սակավարյունության, քանի որ առանց այդ խմբի վիտամինի օրգանիզմում նվազում է երկաթի յուրացումը:

AM-VITAMIN-C

Հետևեք, որպեսզի Ձեր սննդակարգում առկա լինի C վիտամին:

Իմացե՛ք ավելին Ձեր առողջության մասին՝ այցելելով ստորև բերված հղումը՝

Բանջարեղեն – վիտամիններ ձեր սեղանին
Կանաչ սննդակարգն առողջ սննդակարգ է
Դեղին բանջարեղենները`որպես լավագույն դեղամիջոց ձեր աչքերի և մաշկի համար

, , , ,