• nutrients

Վիտամին B՝ նյարդները հանգստացնելու և նյութափոխանակությունն ակտիվացնելու համար

առողջ

B խմբի վիտամինները նվազեցնում են սթրեսը, կարգավորում են նյութափոխանակությունը, տրամադրում են էներգիա և խնամում են մաշկի կարգավիճակի հետևից: Քանի որ մեր օրգանիզմը չի կարող պահել վիտամին B-ի մեծ քանակություն իր մեջ, անհրաժեշտ է այն կանոնավոր կերպով ապահովել վիտամին B-ով:

Վիտամին B-ն չափազանց կարևոր է օրգանիզմի համար: Նրանք կամ կազմում են ենզիմների մի մաս, կամ ակտիվացնում են դրանց: Այդ իսկ պատճառով նրանք ազդեցություն ունեն բջջային նյութափոխանակության վրա և օրգանիզմում բոլոր գործընթացների հիմք են հանդիսանում: B խմբի վիտամինները հիմնականում պատասխանատու են նյարդային համակարգի պատշաճ գործունեության և, հետևաբար, հոգեկան առողջության համար: B խմբի վիտամինների պակասը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Նրանց բացակայությունը հանգեցնում է արյան անոթների փոփոխությանը, նյարդային համակարգի խանգարումների և արյան մեջխոլեստերինի մակարդակի խանգարումների:

B խմբի վիտամինները հիմնականում պարունակվում են գարու, հնդկացորենի, ձավարի, մսի, մուգ հացի, նուշի, ձվի, ծաղկակաղամբի, կաղամբի, սոխի, սխտորի, բրյուսելյան կաղամբի, բրոկկոլիի, սպանախի, լոբազգիների և ոլոռի մեջ: Պետք է հիշել, որ այս վիտամինների պահանջն ավելի շատ է, երբ գերազանցող քանակությամբ քաղցրավենիք և այլ ածխաջրեր ենք ընկալում: Ալկոհոլը, սուրճն ու սև թեյը նույնպես արդյունավետ կերպով հեռացնում են վիտամին Բ-ի քանակը:
Vitamin-B-AM

Բարձրացրե՛ք ձեր տրամադրությունը վիտամին B-ով հարուստ արտադրանք օգտագործելով:

Իմացե՛ք ավելին ձեր առողջության վերաբերյալ
Բանջարեղեն – վիտամիններ ձեր սեղանին
Կանաչ սննդակարգն առողջ սննդակարգ է
Դեղին բանջարեղենները`որպես լավագույն դեղամիջոց ձեր աչքերի և մաշկի համար
կայքում:

, , , ,