Սոյա` առաջինը լոբազգիներից

գերժամանակակից

Սոյան շատ սիրված է դարձել: Այն հայտնի է եղել և օգտագործվել է բավական վաղուց: Անկասկած, այն ամենաարժեքավոր լոբազգի բանջարեղենն է և ամենաառողջարարներից մեկն է:

Այն պարունակում է շատ սպիտակուցներ, մանրաթելեր, սախարիդներ և բազմաթիվ վիտամիններ. A, B խմբի, C, D, E, ֆոլաթթու և բետա-կարոտին: Այն նաև պարունակում է ցինկ, մագնեզիում, յոդ, կալիում, կալցիում և երկաթ:

Սոյան բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը, միևնույն ժամանակ պաշտպանելով այն շատ վտանգավոր հիվանդություններից:

Նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել` սոյան ցածր կալորիականության բանջարեղեն է:

Ավելին, սոյան կարող է շատ արդյունավետ լինել որոշակի հիվանդություների դեպքում:

  • Օստեոպորոզի դեպքում, որը սպառնում է ոչ միայն մեծահասակ մարդկանց, այլ նաև երիտասարդներին: Դրանից խուսափելու համար, մեզ անհրաժեշտ է  օրգանիզմն ապահովել կալցիումի ճիշտ քանակությանբ: Սննդամթերքները և կաթնամթերքները, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել այսպիսի դեպքերում բուժման համար, չեն կատարում իրենցից ակնկալվող դերը, քանի որ կենդանական ծագում ունեցող սպիտակուցները հեռացնում են կալցիումը օրգանիզմից: Իսկ սոյան պայքարում է օստեոպորոզի դեմ և չի առաջացնում այդպիսի կողմնակի ազդեցություններ:
  • Սոյայի կիրառումը նվազեցնում է զարկերակների կարծրացման վտանգը, հիմնականում վատ խոլեստերինի և ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակն իջեցնելով, բայց չիջեցնելով լավ` բարձր խտության խոլեստերինի մակարդակը: Եթե մենք ամեն օր տարբեր ուտեստների տեսքով սոյա օգտագործենք, մենք մինչև 20 տոկոսով կնվազեցնենք ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը օրգանիզմում:
  • Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սոյա օգտագործելը շատ արդյունավետ է, հատկապես կանանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել դաշտանադադարի անցանակալի կողմնակի ազդեցությունները, որոնցից մեկն էստրոգենների մակարդակի մշտական իջեցումն է: Այն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ (կրծքագեղձի, ձվարանների կամ շագանակագեղձի), դադարեցնելով էստրոգենների  ակտիվությունը: Սոյան պարունակում է ֆիտոէստրոգեններ և ֆիտինաթթու, որն ունի ուժեղ հակաօքսիդանտային հատկություններ (կանխարգելելով ենթաստամոքսային գեղձի և թոքերի քաղցկեղը):
  • Ընդգկվելով ամենօրյա ճաշացանկում, սոյան օգնում է ապահովել նիհար կազմվածք կամ պահպանել այն:
, , ,