Խոհարարական Ոգեշնչումներ Աղցանների Անսովոր և Առողջարար Սոուսների համար

գերժամանակակից

Ձիթապտղի ձեթն ու մայոնեզը շատ համեղ են, սակայն նույնիսկ ամենապարզ ու էլեգանտ աղցանների դեպքում երբեմն փոփոխություն է անհրաժեշտ: Թույլ տվեք ձեր խահարարական ոգեշնչմանը ճախրել աղցանների մի քանի քիչ տարածված, սակայն շատ առողջարար սոուսների հետ, որոնք կարող եք պատրաստել տանը:

Խոհարարական ոգեշնչում

Որպես համեղ և առողջարար ուտեստ աղցանն անվերապահորեն անհաղթելի է. ամբողջովին պատրաստված առողջարար բաղադրիչներից՝ սա համապատասխան ուտեստ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մաքրել իրենց սննդակարգը: Ավելին, աղցանները թույլ են տալիս բազմաթիվ խոհարարական փորձեր կատարել՝ թողնելով, որ ձեր խոհարարական ոգեշնչանքներն ազատ սավառնեն, հենց որ ձանձրանում եք ծանոթ բաղադրատոմսերից: Միակ լավ տարբերակն այս ուտեստն ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնելու համար աղցանների առողջարար սոուսներ պատրաստելն է, որ երբեք չեք փորձել: Շատ մարդիկ բավարարվում են ձիթապտղի ձեթով ու մայոնեզով, սակայն կան հազարավոր ձևեր ձեր աղցաններին բոլորովին նոր և անծանոթ համ հաղորդելու համար:

Ահա առողջարար բաղադրիչների մի քանի առաջարկներ, որ կարող են լրացնել աղցանների հիասքանչ սոուսները.

  • Մածուն – աղցանին տալիս է փափուկ սերուցքային կառուցվածք և մի փոքր թթու համ, սոուսի համար ծառայում է որպես շատ լավ հիմնական բաղադրիչ:
  • Ֆետա Պանիր/Տոֆու – հակված լինելով փշրվել ձիթապտղի ձեթում և ծածկել բանջարեղենը համադամ շերտով՝ ֆետան համապատասխան մթերք է աղցանի առողջարար սոուսների համար, համենայն դեպս Միջերկրականում: Եթե պանիր չեք սիրում, օգտագործեք Տոֆու՝ որպես բուսակերային հիանալի այլընտրանք:
  • Ընկուզեղեն - Նուշը, շագանակը, ընկույզը և թփակաղինը հիանալի հավելում են յուրաքանչյուր աղցանի համար: Դրանք հարուստ են սպիտակուցներով և անհրաժեշտ միկրոէլեմենտներով, ինչպիսիք են ցինկը և երկաթը, և ավելորդ է նշել դրանց՝ շատ համեղ լինելու մասին:
  • Հյութ – շատ մարդիկ օգտագործում են հյութի խտանյութեր, քանի որ սիրում են խառնել մրգերի ուժեղ համն իրենց աղցաններին: Համի և հոտի առումով խտանյութերն ուժեղ են, այնպես որ դրանք թեթևակի օգտագործեք: Սկսելու համար լավ բաղադրատոմս կարող է լինել խնձորով և մանանեխով սոուսը:
Նույնիսկ ամենահամեղ բանջարեղենը կարող է լրացվել՝ աղցանների առողջարար սոուս ավելացնելով խառնուրդին: Ամեն դեպքում սա ևս մի ձև է ճաշատեսակների արդեն ծանոթ համը փոխելու և խաղադաշտ ձեր խոհարարական ներշնչանքը փորձարկելու համար:
, , ,