Գլխավոր 3 Ամենաառողջարար Բանջարեղենները Ֆիտնեսի Սիրահարների Համար

գերժամանակակից

Կա համեղ բանջարեղենների մի հիանալի եռյակ, որը պետք է ներառեք ձեր սննդակարգի մեջ, եթե ակտիվ մարզվում եք կամ պարզապես հետևում եք բալանսավորված սննդակարգի: Դրանք ամենաառողջարար բանջարեղեններից են, ամենասննդարարն են և անվերապահորեն պատկանում են ձեր մթերաբաժնին:

Առողջարար բանջարեղեններ

Երբ հերթը հասնում է ակտիվորեն սպորտով զբաղվելուն և միևնույն ժամանակ բալանսավորված սնվելուն, կան որոշ մթերքներ, որոնք ֆիտնեսի սիրահարները միանշանակ պետք է ուտեն:
Մարզանքն  ու ֆիտնեսն արդյունավետ են միայն, երբ զուգակցվում են բալանսավորված սննդակարգի հետ: Օգտագործելով ամենաառողջարար բանջարեղեններն ու մյուս մթերքները, դուք կկրկնապատկեք սպորտի դրական ազդեցությունը ձեր մարմնի վրա, կմնաք ավելի էներգետիկ, երիտասարդ տեսք կունենաք և այդպիսով երջանիկ կլինեք:

Եկեք խոսենք այն երեք ամենաառողջարար բանջարեղենների մասին, որոնք կարող են գեղեցկացնել ձեր սեղանը:

  • Սոխ – գուցե այն հոտավետ է, սակայն շատ առողջարար է: Այն պարունակում է C վիտամինի առատ քանակություն (ավելի շատ, քան նարինջը), պեպտիդներ, որոնք օգնում են օրգանիզմին պահպանել կալցիումն ու իմունիտետի համար անհրաժեշտ տարբեր հակաօքսիդիչներ:
  • Ընդեղեն – խիստ բուսակերներն ու պարզապես բուսակերները կարող են անցնել լոբազգիներին, ոսպին և սիսեռին հավելյալ սպիտակուցների համար, մինչդեռ մյուսները կգնահատեն դրանց մեջ մանրաթելերի և հակաօքսիդիչների մեծ քանակությունը, որոնք հանդիսանում են հակաքաղցկեղային և հակատարիքային բաղադրիչներ:
  • Քաղցր կարտոֆիլ – ի տարբերություն սովորական կարտոֆիլի, սրանք հարուստ են երկաթով և վիտամիններով, ինչը հատկապես կարևոր է սպորտով զբաղվող կանանց համար: Քանի որ կանանց օրական գրեթե երկու անգամ ավելի շատ երկաթ է հարկավոր, քան տղամարդկանց, այս բանջարեղենը ցանկալի հավելում կլինի նրանց սննդակարգին: Տղամարդկանց քաղցր կարտոֆիլը կառաջարկի էներգիա և նորից շատ վիտամիններ:
, , , , , , , ,