Ձգումն օգնում է նվազեցնել մկանների զգայունությունը ցավի հանդեպ, կանխարգելում է վնասվածքները, օգնում վերականգնվել ծանր աշխատանքից հետո:

Muscle Stretch to improve flexibility of muscles and atheletic performance.
Լավ կլինի վերջացնել աերոբիկայի մարզանքները աստիճանաբար և կառավարվող ձգումներով: Այն կբարելավի նյութափոխանակությունը: Մենք պետք է ձգող վարժություններ կատարենք ամեն օր: Կարող եք այդ անել ձեր սիրելի հեռուստահաղորդումը դիտելիս, ձեր համակարգչի առաջ կամ քնելուց առաջ:

Ձգում – մկանները հիանալի վիճակում են

Ձգումը երկար ժամանակ չի խլում. Այն խորհուրդ է տրվում յուրաքանչյուր տարիքում: Վարժություն կատարելուց հետո մենք ձգում ենք մկանների այն խումբը, որը ակտիվ դեր է խաղացել: Կարող եք ընդունել ձեր ուզած դիրքը. պառկած, նստած կամ կանգնած: Լավագույն արդյունքը կստանաք, երբ լինեք հանդարտ ու հանգիստ: Վարժությունների ներդաշնակ տեսակը, կօգնի ձեզ խուսափել մկանային որևէ հյուծումից:

Մի քանի օգտակար խորհուրդներ.

  • Մինչև ձգվելը տաքացեք:
  • Չեք կարող վարժություն անել, եթե ցավ եք զգում, քանի որ դա միայն կծանրաբեռնի ձեզ չափից շատ:
  • Պետք է ձգվեք դանդաղ, որպեսզի ձեր հոդերը չբռնվեն, քանի որ սա ավելորդ ծանրաբեռնվածություն կստեղծի:
  • Պետք է չմոռանաք շնչել. օդը պետք է ներշնչվի քթով և արտաշնչվի բերանով:
  • Պետք չէ համեմատվել որևէ մեկի հետ: Յուրաքանչյուրն իր ձևով է ճկուն:
, , ,