«Աերոբիկա» բառը նշանակում է «թթվածնով»: Աերոբիկայի վարժությունները ավելացնում են ձեր էներգիան, բարելավում կենսունակությունը և կանխում հիվանդությունները:

Aerobic exercises the cardiovascular system reacts to body’s physical load by increasing the oxygen intake.

Աերոբիկայի վարժությունների ժամանակ սրտանոթային համակարգն արձագանքում է մարմնի ֆիզիկական ծանրաբեռնվածությանը՝ բարձրացնելով մկանների շխատանքի համար անհրաժեշտ թթվածնի կլանումը: Ռիթմիկ վարժությունները միտված են մեծ մկանային հատվածների վրա, որը բարձրացնում է օրգանիզմում թթվածնի պահանջը:

Ազդում է օրգանիզմի վրա

Աերոբիկան դրականորեն է ազդում մեր մարմնի վրա: Ճարպային հյուսվածքները փոքրանում են, վերադառնում է ճիշտ քաշը, արյան ճնշումը կայունանում է, արյան մեջ խոլեստերինի պարունակությունը նվազում է: Մենք ունենում ենք երիտասարդ տեսք և ավելի լավ ենք զգում:

Վարժությունների տեսակները

Աերոբիկայի վարժությունների խմբի մեջ կարելի է մտցնել օրինակ վազքը, պարը, քայլքը, լողը, հեծանվավազքը և այլն: Թե կանայք և թե տղամարդիկ կարող են օգուտ ստանալ ֆիզիկական ակտիվության այս տեսակից:

Կանոնավոր պարապմունքների օգուտները

Կանոնավոր պարապմունքը (օրինակ օրական 30 րոպե) տալիս է այս վարժության բոլոր օգուտները.

  • բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը
  • բարձրացնում տրամադրությունը, կանխում ընկճախտն ու վախերը
  • խթանում լավ քունը
  • օգնում նվազեցնել օրգանիզմի ճարպերը և հետևել քաշին

Վարժություններ

Սկզբից լավ կլինի սկսել  շաբաթական 3 անգամից և բարձրացնել վարժությունների տևողությունն ու բարդությունը:

Աերոբիկայի վարժությունները սովորաբար բաղկացած են երեք մասից.

  • Տաքացում. Մարմինը պետք է պատրաստ լինի մեծ ջանքերի, այսպիսով լավ կլինի չմոռանալ տաքցնելու մասին: Երբ սրտի զարկերի հաճախականությունը և մկանների ջերմությունը բարձրանում են, վնասվածքի ավելի քիչ վտանգ կա: Ժամանակը՝ 5-10 րոպե:
  • Աերոբիկայի պարապմունքներ (կարդիո). Սրա նպատակն է բարձրացնել արյան շրջանառության և շնչառական արդյունավետությունը և այրել ճարպային հյուսվածքները: Ամենաարդոյւնավետը այստեղ կլինի երկարատև թեթև, բայց ինտենսիվ պարապմունքը, որը օրգանիզմում կբերի թթվածնային փոփոխությունների: Ժամանակը՝ 25-45 րոպե:
  • Հատուկ մկաններ ուժեղացնելու վարժություն. Այս վարժությունները արվում են մկանների հատուկ մասերի համար կամ կատարվում են ծանրությամբ: Ժամանակը՝ 5-10 րոպե:
, ,