Կառուցեք ձեր մարմինը

գերժամանակակից

Ֆիզիկական վարժությունները հարազատների և ընկերների հետ ժամանակ անցկացնելու ամենազվարճալի միջոցներից մեկն է:

Վայելե՜ք կյանքն ակտիվորեն…

Ֆիզիկական վարժությունները զվարճալի են.մի քիչ քրտինք, մկաններում հաճելի ցավ և մի փոքր հոգնածություն: Սա  ցածր գին է, որ վճարում ես մարմինդ ավելի լավը դարձնելու համար: Փոխարենը ձեռք ես բերում սեփական եսի նկատմամբ բավարարվածության, վստահության և, ի վերջո, երջանկության զգացում: Այսօր հնարավոր է ֆիզիկական վարժությունների բազմազան ցանկից ընտրել հենց նրանք, որոնք լավագույնս համապատասխանում են ձեր մարմնի առանձնահատկություններին, քանի որ դրանք հասանելի են դարձել բոլորին: Օրական ընդամենը 30 րոպե  ֆիզիկական մարզանքը կփոխի ձեր կառուցվածքը` հաղորդելով հարթ որովային, նրբագեղ և սլացիկ ոտքեր: Սրանց, իրոք, հնարավոր է հասնել: Արդյունքում գեղեցիկ մարմնից բացի կշահեք նաև լրացուցիչ էներգիա, բարձր տրամադրություն, դեմքին ժպիտ և ամուր առողջություն:

Կառուցեք ձեր մարմինը

Ձեռք բերեք ձեր երազած մարմինը և կիսեք ձեր հաջողությունը ընկերների հետ

Այո՜, այո՜, հենց այդպես: Հասեք մարմնի ձեր ուզած չափսերին և կիսեք ձեր փեռքբերման բերկրանքը հարազատների և ընկերների հետ: Եթե չեք ցանկանում միայնակ սկսել պարապել, ապա խնդրեք ընկերոջը միանալ ձեզ: Ընկերովի սպորտով զբաղվելը ամուր ընկերություն և ընտանիք հաստատելու հիանալի միջոց է: Պարզապես անհրաժեշտ է մոտակա ֆիթնես ակումբում փորձել ֆիզիկական ակտիվության ամենատարբեր ուղղությունները` յոգա, պիլաթես, տայ չի,ստեփ-աերոբիկա և ընտրել հենց այն մեկը, որն ամենաշատը կհավանեք: Հնարավոր է նաև, որ հավանեք բոլորը միաժամանակ: Կարող եք նաև պարապել տանը կամ դուրս գալ քայլելու մոտակա այգի:Եթե ավելի մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության կարիք կա, ապա ընտրեք վազքը: Ոգևորեք մեկդ մեկիդ, մրցեք և կազմակերպեք ամբողջական վազքի մրցումներ ընկերների հետ, ինչքան շատ, այնքան լավ:Պարապեք, քրտնեք և ուրախացեք, վայելեք ամեն մի պարապմունքը ձեր ընկերների ջրջապատում:

, , , , , , , , ,