Ճաշելու վերաբերյալ ցուցումներ և հուշումներ

գերժամանակակից

Նորաձև խնջույքների վերաբերյալ մեր տրամադրած հոդվածները կօգնեն ձեզ կազմակերպել խնջույք, որ յուրաքանչյուր ոք կսիրի ու կվայելի: Ապշեցուցիչ ուտեստներով կատարյալ ձևավորված սեղաններից մինչև ամենաէկզոտիկ ուտելիքից օգտվելու ձևերը:

Զարմացրեք ձեր հյուրերին

Հաճելի ու նորաձև միջոցառման գաղտնիքը մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրության մեջ է: Անհրաժեշտ է նակապես մտածել մի շարք հարցերի շուրջ:

Ուտեստների պատրաստումից և թխումից զատ պետք է հոգ տանել երեկույթը լավագույնս դարձնելու մասին, որպեսզի յուրաքանչյուր ներկա գտնվող հաճույք ստանա սեղանի շուրջ: Մեր խորհուրդներն ու ցուցումները կօգնեն ձեզ այս հարցում:

Ուտեստները պետք է լինեն ոչ միայն համեղ և գեղեցիկ, այլ նաև մատուցվեն որոշակի կանոնների համապատասխան: Օրինակ` անհրաժեշտ է ճաշացանկին ծանոթանալ ամբողջությամբ և ըստ այդմ նախապատրաստել սպասքի բոլոր պարագաները: Չմոռանաք նաև տրամադրող մթնոլորտ ստեղծել սեղանի ճիշտ դասավորության և զարդարանքի միջոցով:

Ճաշելու վերաբերյալ ցուցումներ և հուշումներ

Ուրախացե՜ք:

Շատ կարևոր է նաև չմոռանալ վայելել սեղանի շուրջ ամեն մի րոպեն: Եթե նույնիսկ դա պաշտոնական կամ գործնական ճաշկերույթ է, ուրախ անցկացրեք այն: Եթե դուք ձեզ ուրախ պահեք, ձեր հյուրերը կվարվեն նույն կերպ:Դրա համար դասավորեք սպասքի պարագաները հանաձայն մատուցվող ուտեստների և խմիչքների: Անպայման բացատրեք ձեր հյուրերին, թե ինչպես են ուտում օտարերկյա ուտեստները, օր.` ծովախեցգետինը կամ սուշին: Իհարկե դա պետք է անել նրբանկատորեն` առանց փչացնելու բարի մթնոլորտը:

, , , , ,