Սովորական մրգեր և բանջարեղեններ` անսովոր հնարավորություններով

գեղեցիկ

Եթե դուք նվազեցրել եք Ձեր քաշը և, նայելով հայելու մեջ, հավանում եք Ձեր արտաքինը, պահպանեք այն, ինչի հասել եք: Կերեք մրգեր և բանջարեղեն, որոնք Ձեզ կօգնեն ունենալ լավ տրամադրություն և մնալ լավ մարզավիճակում: Մենք ընտրել ենք նրանք, որոնք հարուստ են վիտամիններով և հասանելի են աշնանն ու ձմռանը:

Կաղամբ

Մի փոքր ձեթով եփած կամ շոգեխաշած կաղամբը կունենա նիհարեցնող ազդեցություն` կանխելով փորկապությունը: Մենք առաջարկում ենք թթու կաղամբը, որը դասվում է թարմացնող սննդամթերքների շարքում:

Թթու կաղամբի մեջ մտնող նյութերն ունեն հակաթունավորիչ հատկություններ, ամրացնում են միացնող հյուսվածքները և հեռացնում են ավելորդ ջուրը, որը նպաստում է ցելյուլիտից ազատմանը: Մարմինը դառնում է ձիգ և հարթ: Կաղամբը օրգանիզմին տալիս է C վիտամին, կալիում, պղինձ և արժեքավոր մանրաթելեր: Թթու կաղամբի մեջ պարունակվող կաթնաթթուն ազատում է փքվածությունից և վերականգնում է աղիների միկրոֆլորան:

Գազար

Գազարը պարունակում է արևի էներգիան և ամենաէժան հասանելի բնական դեղամիջոցն է: Այն  B, D և E խմբի վիտամինների, իսկ ամենաշատը`կարոտինի (որն օրգանիզմում փոխակերպվում է A վիտամինի) պահոց է: Գազարը մեծ նշանակություն ունի տեսողության համար: Եփելիս կամ շոգեխաշելիս, ավելացրեք մեկ թեյի գդալ ձեթ, որպեսզի կարոտինը ավելի հեշտությամբ կլանվի: Ամեն օր ուտելու դեպքում այն Ձեր մաշկին կտա գեղեցիկ և առողջ գույն: Գազարը հարուստ է կալիումով, ծծմբով, պղնձով, երկաթով, ֆոսֆորով և յոդով: Այն կարգավորում է մարսողությունը, խթանում է օրգանիզմի նյութափոխանակությունը և ունի նիհարեցնող հատկություն:

Չորացրած մրգեր և ընկուզեղեն

Սրանք թույլատրվում են, սակայն սահմանափակ քանակությամբ. 100 գ-ը օրգանիզմին տալիս է 500 կկալ: Դա շատ է, բայց Դուք կարող եք օրական ուտել մի քանի չամիչ, ծիրանի չիր կամ գետնանուշ. դրանք միանշանակորեն ավելի առողջ սնունդ են, քան քաղցրավենիքները:

 
Չոր մրգերը մեզ ապահովում են B խմբի վիտամիններով, ընկուզեղենը մեզ տալիս է E վիտամին և արժեքավոր հանքային նյութեր. երկաթ, կալիում, կալցիում և մագնեզիում: Նրանք մեզ վրա թողնում են հանգստացնող ազդեցություն և հիանալի միջոց են ինքնազգացողությունը բարձրացնելու համար: Դրանք պարունակում են մանրաթելեր, որոնք խթանում են նյութափոխանակությունը:

Մաղադանոս

Արմատներն անհրաժեշտ է աճեցնել դրսում, սակայն տերևները կարելի է աճեցնել ամբողջ տարին  ծաղկամաններում, երաշխավորելու համար դրանց օրգանական ծագումը: Մաղադանոսը պարունակում է C և E վիտամիններ ու եթերային յուղեր և օգտակար է երիկամային հիվանդությունների բուժման ժամանակ: Մաղադանոսն ունի միզամուղ հատկություն և մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Այն հարթեցնում է մաշկը և նպաստում է նիհարելուն:  Այն ունի նաև սեռական ակտիվությունը խթանող բնական հատկություն, որի միջոցով կարելի է կորցնել 200-ից 300 կալորիա`մեկ հարաբերութան ընթացքում:

, , , , , , , ,