Գլխավոր 3 Առողջ Բանջարեղենը, Որ Օգնում են Ձեզ Երիտասարդ Մնալ

գեղեցիկ

Երբ Ձեր օրգանիզմն անհրաժեշտ է պաշտպանվել ժամանակից, սթրեսից և արևային ճառագայթումից, դուք պետք է անցնեք այն մթերքներին, որոնք պարունակում են վերականգնող ունակություններ, մասնավորապես`մի քանի առողջարար բանջարեղեններ: Եկեք տեսնենք, թե դրանցից որոնք կօգնեն ձեզ երիտասարդ մնալ:

 

Մնացեք երիտասարդ

Տարիքից պետք չէ վախենալ, եթե լավ եք հոգում ձեր մասին: Սակայն մենք բոլորս ուզում ենք երիտասարդ տեսք ունենալ և առողջ մնալ որքան հնարավոր է երկար, այդպես չէ՞: Եվ լավ նորությունն այն է, որ կարող եք օգտագործել բնության ուտելի հարստություններն այդ անելու համար: Եթե ուզում եք երիտասարդ մնալ, թե՛ արտաքինով, թե՛ առողջությամբ, կան երկու կենսական բաղադրիչներ, որոնք կօգնեն հաջողության հասնելուն. Սնվել ճիշտ և մարզվել կանոնավոր: Առաջինն ակնհայտ է, սակայն ո՞ր մթերքներն ունեն հակատարիքային արդյունք և արդյո՞ք դրանք օգուտ են տալիս:
 

«Բանջարեղեն»-ը և «այո»-ն վերջնական պատասխաններն են այս երկու հարցերին: Առողջարար բանջարեղեններն արդյունավետ ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վերականգնողական ունակությունների վրա, որովհետև դրանք հարուստ են հակաօքսիդիչներով, բաղադրիչներ, որոնք օգնում են դիմակայել ուլտրամանուշակագույն ճառագայթներին: Այս հակաօքսիդիչները կարող են օգնել ձեզ մնալ ճկուն և էներգիայով լի, եթե ճիշտ բանջարեղեն եք ուտում:

Եկեք ուսումնասիրենք երեք լավագույն բանջարեղենները, որոնք կարելի է ավելացնել սննդակարգին ծերացման ընթացքը դանդաղեցնելու համար:

 

Սպանախ

Այս բանջարեղենը պարունակում է C վիտամինի մեծ քանակություն: Այն օգնում է մաշկին արտադրել և պահպանել կոլլագեն, որն անմիջապես պատասխանատու է էլաստիկության համար: Սպանախը լի է հակաօքսիդիչներով: Առողջությանը նպաստելու համար պետք է այն ուտել հում լավ լվանալուց հետո, կամ նրբորեն շոգեխաշել:
 
 
 

Գազար – հայտնի է որպես տեսողությանը նպաստող, գազարը նաև լիքն է վիտամիններով և միկրոէլեմենտներով, որոնք ձեր եղունգներն ու մազերը առողջ են պահում: Միևնույն ժամանակ գազարի հյութը ամենաառողջ խմիչքներից մեկն է:

Բրոկկոլի – հայտնի է որպես քաղցկեղի դեմ պայքարող նյութեր, C վիտամին, ծծումբ և օգտակար ամինաթթուներ պարունակող, այս բանջարեղենը ձեր օրգանիզմն ազատում է տարբեր տոկսիններից և խթանում է դրա վերականգնողական ունակությունները: Ինչպես սպանախը, սա նույնպես կարող եք հում ուտել: Եթե երեխա ժամանակ ատել եք բրոկկոլին, ապա այժմ ավելի լավ է մեծանաք ու սիրեք այն:

Մշտապես ուտելով այս երեք առողջարար բանջարեղենները և համատեղելով դա զգայուն վարժությունների ռեժիմի հետ՝ դուք կմնաք երիտասարդ և հիասքանչ կզգաք ձեզ: Վայելեք կնճիռներին և սպիտակ մազերին «Ոչ այսօր» ասելու հաճույքը`ամբողջ օրն այդ համեղ գազարի հյութը խմելով:

, , , , , , ,