• eating

Բանջարեղենի գույնը. ի՞նչ է այն նշանակում

գեղեցիկ

Կախված իրենց գույնից, բանջարեղենները պարունակում են տարբեր վիտամիններ, հանքային աղեր և ունեն տարբեր սննդային արժեքներ: Ահա բանջարեղենների գույների աշխարհի վերաբերյալ մի կրճատ ուղեցույց:

Գունանյութերի քիմիական կառուցվածքից կախված, դրանք կարելի է բաժանել չորս հիմնական խմբի`

  • քլորոֆիլ
  • կարոտինոիդ
  • բետա-պիգմենտ
  • ֆլավոնոիդ

Քլորոֆիլ

Քլորոֆիլը բույսերում առկա կանաչ պիգմենտն է: Արևի լույսի կլանումը բոլոր բույսերում խթանում է ֆոտոսինթեզի առաջացումը: Նախ, այն պատասխանատու է դրանց աճի համար: Այն նաև շատ կարևոր է մարդու օրգանիզմի կանոնավոր գործունեության համար: Այն ունի հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններ և նպաստում է վերքերի արագ բուժմանը: Բացի այդ, այն օրգանիզմին մատակարարում է մագնեզիում, օգնում է արյան միջոցով թթվածնի տեղափոխմանը դեպի բջիջներ և հյուսվածքներ և ունի հակաաթերոսկլերոտիկ հատկանիշներ:  Քլորոֆիլը նաև հանդիսանում է հակաքաղցկեղածին գործոն, քանի որ օրգանիզմը պաշտպանում է տոքսիններից և շատ դեղերի կողմնակի ազդեցություններից:

Կարոտինոիդ

Կարոտինոիդներով է պայմանավորված է շատ բույսերի` մրգերի, բանջարեղենների, ծաղիկների դեղնանարնջագույն գույնը: Այս գունանյութերի ամենակարևոր ներկայացույցիչներն են` բետա-կարոտինը, լիկոպինը, քսանտոֆիլը, լյուտեինը և զեաքսանտինը: Մարդու օրգանիզմում կարոտինոիդներն իրականացնում են երկու հիմնական գործառույթ: Նախ, դրանք հակաօքսիդանտ են և
չեզոքացնում են ազատ ռադիկալները: Դրանք կանխարգելում են քաղցկեղային շատ հիվանդություններ: Կարոտինոիդները հատկապես կարևոր են աչքերի նորմալ գործունեության համար, նվազեցնելով աչքի այնպիսի հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են մակուլյար դեգեներացիան, կատարախտը և աչքի ցանցաթաղանթի դեգեներացիան: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ այս գունանյութերը կարող են կարևոր դեր կատարել սրտանոթային հիվանդության կանխարգելման համար:

Vegetable color

Բետա-պիգմենտներ

Բետա-պիգմենտները նույնպես գունանյութերի շատ տարածված տեսակ են: Նրանք նույնպես  առաջանում են համեմատաբար փոքր թվով բույսերում: Դրանք բույսերին տալիս են դեղին, նարնջագույն, կարմիր և  մանուշակագույն գույն:
Գունանյութերի այս խմբի դեղաբանական առավելությունը հիմնականում կապված է դրանց հակաօքսիդանտային հատկության հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բետա-պիգմենտները նպաստում են օքսիդանտային սթրեսի պատճառով մարդու օրգանիզմին հասցված վնասի նվազեցմանը` օրգանիզմում ազատ ռադկալների (օքսիդանտների) և հակաօքսիդանտների միջև հավասարակշռության խախտման դեպքում: Բացի այդ, միացությունների այս խումբը, վերացնելով ազատ ռադիկալները
օրգանիզմում, խոչընդոտում է բջիջների լիպիդային օքսիդացմանը:

Ֆլավոնոիդ

Ֆլավոնոիդները ծաղիկներում, բանջարեղեններում և մրգերում պարունակվող հիմնական գունանյութերն են: Դրանք լինում են շատ տարբեր գույների` դեղինից մինչև կապույտ: Ֆլավոնոիդները դասակարգվում են` որպես ամենահաճախ հանդիպող անտոցիանիններ` նյութեր, որոնց կենսաբանական ակտիվությունը հիմնականում կապված է արյունատար անոթների և արյան շրջանառության համակարգի հետ: Հայտնի է, որ դրանք ազդում են մանր արյունատար անոթների պատերի ամրության վրա
և ունեն հակաթրոմբային ազդեցություն: Այս տարրերը նույնպես բարենպաստ ազդեցություն ունեն  սրտամկանի միջով արյան
շրջանառության վրա, այդ պատճառով, դրանք որպես այլընտրանք, կարող են օգտագործվել սրտի կորոնար հիվանդության դեպքում: Վերջին ժամանակներում հետազոտողները նկատել են նաև ֆլավոնոիդի հակաօքսիդանտային հատկությունը և սկսել են դրանք օգտագործել` որպես բնական հակաօքսիդանտներ և, այսպես կոչված, ազատ ռադիկալների կլանիչներ, որոնք քաղցկեղների առաջացման կամ բջիջների ծերացման համար պատասխանատու մոլեկուլներն են:  Ֆլավոնոիդները նաև ունեն
ծանր մետաղների հետ փոխազդելու հատկություն, որը բերում է այդ վնասակար տարրերի հեռացմանը օրգանիզմից:

, , , , , , , ,