• eating

Հիանալի կերակրատեսակներ, որոնք կարող եք ձեզ հետ վերցնել ծովափ կամ զբոսախնջույքի

գեղեցիկ

Չգիտե՞ք, թե ինչպիսի կերակրտասեակներ վերցնել ծովափ: Ցանկանու՞մ եք որևէ նոր բան փորձել զբոսախնջույքի ժամանակ: Ապա հետևեք մեր խորհուրդներին:

Շատ հեշտ է մնալ առողջ և ուտել հրաշալի, սննդարար և համեղ սնունդ անգամ, եթե վայելում եք ձեր հանգիստն արձակուրդի ընթացքում կամ ունենում եք ծույլ ամառային երեկո աշխատանքից հետո: Այս կերակրատեսակները շատ ժամանակ պատրաստելու համար չեն պահանջում, սակայն տրամադրում են բավական էներգիա ամառային օրը լիովին անցկացնելու համար:

Բրդուճներ.

Վերցրեք տորտիյա կամ պիտա և տեղադրեք ձեր սիրելի բաղադրիչները դրա վրա: Ահա մի քանի տարբերակ.

  • հավի դոշ, պահածոյացված կարմիր լոբի, կտրատած մանգո, կարմիր սոխ
  • թյուննոս, գազար, վարունգ, պահածոյացված եգիպտացորեն
  • հավ կամ խոզապուխտ, մոցառելա պանիր, չորացրած լոլիկ

Всё очень просто

Ավելի լավ համ ստանալու համար ավելացրեք համեմունքներ կամ սոուսներ:

Համադրումներն անսպառ են: Այնուհետ պարզապես իրար միացրեք տորտիյայի կամ պիտայի եզրերը, փաթաթեք այն փայլաթիթեղով և տեղադրեք տարրայի մեջ:

Всё очень просто

Մինի-խորովածներ.

помидор черри

  • Լոլիկ, մոցառելա, թարմ ռեհանի տերև…և կրկնել
  • Ձմերուկի կտոր, լոլիկ, թարմ ռեհանի տերև…և կրկնել
  • Սաղմոնի կտոր, թաղցր պղպեղ կամ պրաս, կիտրոն
  • Պղպեղ, ցուկկինի, կարմիր սոխ

цукини

Օգտագործեք շատ համեմունքներ և թարմ խոտաբույսեր, և տեղադրեք մինի-խորովածները տարրայի մեջ:

Վայելեք այս պարզ կերակրատեսակներն ընկերների և ընտանիքի անդամների հետ:

Իսկ եթե կեղտոտվեք, ապա կարող եք հեշտությամբ ցատկել լճի կամ ծովի մեջ:

Наслаждайтесь этими простыми закусками с друзьями и семьёй

, , , , , , , , , , , , ,