Զարգացրեք Ձեր Մկանները Բուսակերային Սննդակարգով

գեղեցիկ

Քչերը գիտեն, որ շատ ամրակազմ մարզիկներ իրականում բուսակերներ են: Այս փաստը հերքում է այն տարածված առասպելը, թե միսը սպիտակուցների միակ կենսունակ աղբյուրն է:

Զարգացրեք Մկաններ

Բոլորը լսել են այն պնդումը, թե շատ մսամթերքներ ուտելը մկանները զարգացնելու միակ միջոցն է: Մյուս կողմից, ինչպե՞ս կարող է կյանք պահանջող բանն առողջարար լինել:

Մի տարածված թյուր կարծիք կա, թե անհնար է պահպանել բուսակերային սննդակարգ և զարգացնել մկանները: Իհարկե սպիտակուցներն են մեր մկանների աղյուսն ու հավանգը, և բարեբախտաբար մսից բացի կան շատ ու շատ սպիտակուցների աղբյուրներ:

Լավն այն է, որ հարյուր տոկոսանոց բուսակեր դառնալու կարիք չկա, որովհետև կարող եք սպիտակուցների բավարար քանակ ստանալ՝ ուտելով ձու, պանիր և կաթնամթերք, որոնց արտադրությունը չի պահանջում կենդանիների մահը: Ինչևէ, եթե դուք այդքան քնքուշ սիրտ ունեք, որ չեք կարող հաշտվել այդ խեղճ փոքրիկ էակներին գերության մեջ պահելու մտքի հետ, ձեզ համար կան այլ տարբերակներ, ինչպես օրինակ սոյայի և շիճուկի սպիտակուցային շեյքերը: Կան նաև բանջարեղենային բնական և հասանելի սպիտակուցների աղբյուրներ, ինչպիսիք են նուշը և ընկույզը, որոնք կարող եք օգտագործել հենց այդպես կամ կրեմ պատրաստել դրանցից:

, , , , , ,