Ճամփորդել Խոհարարական Ոգեշնչման համար. Ինչ Կարող են Սովորեցնել Ձեզ Աշխարհի Մթերքները

գերժամանակակից

Իմացեք ինչպես արկածներ ունենալ երկրագնդի տարբեր մասերում: Տուն տարեք նոր փորձառություն և խոհարարական ներշնչանքներ, որոնք կհարստացնեն ձեր սննդակարգային ռեժիմը տարբեր տեսակի մթերքներով ամբողջ աշխարհից:

 

Խոհարարական Ոգեշնչում

Ճամփորդելը ոչ միայն կհարստացնի ձեր գիտելիքները մյուս մշակույթների և ձեր հայրենիքի, այլ նաև ձեր օրական սննդակարգի մասին: Ողջ աշխարհում կա մթերքների անվերջանալի տեսականի, և դրանցից շատերը հաստատ կհամընկնեն ձեր խոհարարական ճաշակի հետ:

Երբ ճանապարհորդները համարձակվում են դուրս գալ իրենց հայրենի մշակույթից հավաքելու նոր համեր և փորձելու խոհարարական ոգեշնչման ալիքը, ահա թե ինչի վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն նրանք.

 

Համեմունքներ – դրանք կարող են փոխել յուրաքանչյուր ուտեստի համը անճանաչելիության աստիճանի, և շատ խոհանոցներ կատարելագործել են սրա օգտագործման իրենց ձևը՝ հասցնելով արվեստի ոճի: Եթե զգում եք, որ եվրոպացիներն ու հյուսիսամերիկացիներն օգտագործում են համեմունքները չափազանց քիչ և առանց հաճույքի, անցեք Հարավարևելյան Ասիա և Միջին Արևելք նոր բացահայտումների և գաղափարների համար:

 

Աշխարհի խոհանոցները

Միսը – հանդիսանալով սպիտակուցների ձեր առաջնային աղբյուրը՝ միսը պետք է լինի համեղ ու բազմազան: Միջին Արևելքի ավանդական մշակույթները և Ավստրալիայի բնիկները կարող են օգնել մսի նոր համերի ձեր փնտրտուքներում:
 
 

Մթերքի այս տեսակի ավելի ավանդական գաղափարների համար մտածեք Կենտրոնական և Արևելյան Եվրոպա այցելելու մասին, որպեսզի գնահատեք այնտեղի՝ որսի միս պատրաստելու դարավոր ավանդույթը:

Բանջարեղեն – շատ հաճախ մենք ընդունում ենք այն ինչպես կա և թեկուզ թեթևակի չենք լայնացնում մեր հորիզոններն ու նոր բանջարեղեններ ավելացնում մեր սննդակարգին: Ոսպը, սիսեռը, սմբուկը, դդմիկը և այլն, չնայած որ շատ օգտակար են ու համեղ, սակայն ցավալիորեն շատ վատ են ներկայացված Արևմտյան խոհանոցի ավանդույթներում: Հարավային Կովկասը, Չինաստանը և Միջին Արևելքը կփոխեն ձեր պատկերացումները բանջարեղենի և կանաչեղենի մասին:

Ինչպես տեսնում եք պարզապես ձեր աչքերը բաց պահելով և համտեսելով ուտելիքները ողջ աշխարհով մեկ՝ շատ բան կարող եք սովորել, և ձեզ հետ տուն տանել խոհանոցային ոգեշնչանքի ու պատրաստման մտքերի թանկարժեք գանձարանը:

, ,