Ինչպե՞ս Առողջ Սնվել Արձակուրդի Ընթացքում

առողջ

Արձակուրդն առանց սթրեսների ժամանակն է, սակայն մի մոռացեք այս շրջանում տան սննդարար ուտելիքների մասին, որպեսզի ձեր օրգանիզմը նույնպես կարողանա հանգստանալ:

Սննդարար կերակուր

Արձակուրդի շրջանը սովորաբար ասոցացվում է հյուծված նյարդերը վերականգնելու և ախորժակի որոշակի կամակորությունները բավարարելու հետ:

 

Ինչևէ, եթե չենք ուզում խախտել մեր սննդակարգը, սակայն ուտել առողջարար և սննդարար մթերք, կարող ենք դիմել հետևյալ խուրհուրդներից յուրաքանչյուրին.

  • Ավելի շատ ժամանակ անցկացնել առատ նախաճաշ անելու համար և ուտելու արանքներում մեծ քանակությամ հեղուկ օգտագործել (ջուր և թեյ)
  • Ուտելու ժամանակ չշտապել: Սա կօգնի ակնհայտորեն ավելի քիչ քանակությամբ ուտելուն:
  • Կենտրոնանալ ցածր կալորիականությամբ մթերքների վրա – մրգեր, բանջարեղեն, հացահատիկներ, մանրաթելեր, և նվազեցնել ալկոհոլային և գազավորված ըմպելիքների կիրառումը, քանի որ դրանք ջրի փոխարինողներ չեն, այլ բարձր կալորիականությամբ ըմպելիքներ:
  • Ի տարբերություն ծանր լանչին, ճաշը պետք է լինի թեթև և ցածր կալորիականությամբ՝ աղցաններ, մրգեր, կաթ և այլն:

Տանն առողջ սնվելը մի թողեք, հատկապես եթե իսկական արձակուրդի կարիք ունեք: Այս կերպ ձեր ողջ օրգանիզմը կկարողանա վերականգնվել ծանր աշխատանքային ամիսների ընթացքում հավաքած սթրեսսից:

, , ,