Իսպանական խոհանոց

առողջ

Այն իր անկրկնելի համով պարտական է վաղ անցյալում Իբերիան թերակղզում ապրող մարդկանց:

Մթերքը “մատուցելու” դրա հիանալի ձևը հղկվել է ֆինիկների, հույների, հռոմեացիների, կարթագենցիների և արաբների կողմից: Իսպանիայի տարածաշրջանային տարբերակման արտացոլանքը կարելի է գտնել նրա խոհանոցում: Ամենահայտնիներն են բասկյանը, գալլականը, կատալոնականը, Վալենսիականը, Էստրեմադուրյանը և երկու Կաստիլիաների խոհանոցները: Ցլամարտի ու ֆլամենկոյի, արևի ու ավազոտ ծովափերի, ձիթապտղի ու զաֆրանի համերի, նարնջի ու գինու երկիրը բնակեցված է 17 ազգություններով: Արտասահմանցի այցելուները շատ են զարմանում նրա շրջանների տարբերություններով` լեզվական, մշակութային, գեղարվեստական ավանդույթների, բնապատկերային ու քաղաքական:

Իսպանական խորտիկներ

Իսպանական խոհանոցը հայտնի է դարձել այնպիսի ճաշատեսակների շնորհիվ, ինչպիսիք են` պաելան (բրնձից պատրաստվող հատուկ ճաշատեսակ), գասպաչոն (համեմունքային, կծու բանջարեղենային ապուր, որ մատուցվում է սառը), տորտիլլան (ձվածեղ) կամ տապասը (նախուտեստ):

Favorite Spanish Food Recipes

Ուտելու հարավային մշակույթը

Այս մշակույթի համաձայն իսպանացիներն իրենց ժամանակի մեծագույն մասն անցկացնում են դրսում: Այս պատճառով էլ նրանք հաճախ են ուտում դրսում` ռեստորաններում և սրճարաններում: Բարում նախաճաշելու սովորությունը շատ տարածված է: Այսպիսի բարը սրճարանի, փաբի կամ ռեստորանի դեր է կատարում. Կախված օրվա ժամից այստեղ համապատասխան ճաշատեսակներ են մատուցում: Մինչև ժամը տասներկուսը նրանք մատուցում են նախաճաշ, սակայն կարող եք խնդրել մատուցողին, որ Ձեզ համար պանրով կամ խոզապուխտով սենդվիչ բերի: Կեսօրից մինչև ժամը չորսը խոհանոցը մատուցում է տաք ուտեստներ: Չորսից հետո խոհանոցը փակ է մինչև երեկո, երբ նրանք կսկսեն ընթրիք մատուցել: Որպես աղանդեր, սեզոնային մրգերի և պաղպաղակի հետ միասին, հաճախորդներին մատուցում են պուդինգ կամ թխվածքներ: Հետաքրքիրն այն է, որ իսպանացիները սուրճը ևս աղանդեր են համարում, այստեղ պատրաստված սուրճը հիանալի համ ունի: Թեյի սիրահարները կտխրեն` իմանալով, որ այն այստեղ շատ հազվադեպ է մատուցվում:

Tips on Buying Spanish Olive Oil

Առողջ խոհանոց

Ձիթապտղի ձեթը, որը սննդագետ բժիշկների կարծիքով ամենաառողջարար յուղն է,  օգտագործվում է ապուրներն ու աղցանները համեմելու համար: Ավելի հաճախ ճաշը ներառում է ձուկ, ծովամթերքներ, պատիճավոր բույսեր և բրինձ: Ճաշերը հագեցած են լոլիկով, պղպեղով, կարտոֆիլով, ձվով, սխտորով, սոխով, նուշով և գինով:

Զաֆրոնի բույրը

Իսպանական ճաշատեսակները պարզ են, և շնորհիվ բուրավետ համեմունքների, ինչպիսին զաֆրանն է, հարուստ կատարելագործված համ ունեն:

Խոհարարական ճամփորդություն Իսպանիայի շրջաններով

Մինչ հարավում իշխում են ծովամթերքները, երկերի կենտրոնական մասում թագավորում են բանջարեղենը և մսի տեսակները, իսկ սարերում`գառան միսը և պատիճավոր բույսերը: Աստուրիայում տիպիկ ճաշատեսակ է համարվում լոլիկի սոուսի մեջ շոգեխաշած խոզի միսը լոբով, այսպես կոչված` աստուրիան ֆաբադան: Լեռնային Կաստիլիայի այցեքարտը տապակած հորթի կամ գառան միսն է, ինչպես նաև չորացրած խոզապուխտը (ամենահայտնին սերանոն է), նաև խոզի խորիզո կծու նրբերշիկը: Կատալոնիայում ուտում են ամենատարբեր ձևերով բանջարեղենով պատրաստված (թարմ, եփած կամ մարինացված) ձուկ, Գալիսիայում մատուցում են սարսուելա դե մարիկոս` լոլիկի, սոխի, սխտորի, ձիթապտղի ձեթի և գինու կծու սոուսի մեջ շոգեխաշած տապակած ձկան կտորներ: Վալենսիան պաելաների երկիրն է. Իսպանական ամենահայտնի ճաշատեսակը, որը պատրաստվում է երկաթե մեծ թավայի մեջ բանջարեղենի, հավի կտորների կամ ծովամթերքների հետ շոգեխաշած բրնձով:

Ողջ Իսպանիայում սառը վիճակում մատուցվող բանջարեղենային ապուրները անփոփոխ տարածում ունեն, դրանցից են ախո բլանկոն (սպիտակ տեսակը) և գասպաչոն (կարմր տեսակը): Դրանց ծագումը հասնում է Հռոմեական ժամանակներ, երբ դա այսօրվա Անդալուզիայի տարածքներում դիրքավորված յուրաքանչյուր հռոմեական լեգեոների օրենքով սահմանված սննդաբաժինն էր: Իսպանիային հատուկ մյուս ապուրը պուկերոն է, որը պատրաստվում է տավարի մսով և խոզապուխտով, նրբերշիկով, եռացրած խմորագնդիկներով, մաղադանոսով, սխտորով և թանձր օլլա պոդրիդայով, որի բաղադրիչներն են ոչխարի կամ հորթի տոտիկները, տավարի պոչը, խոզապուծտը, ապխտած նրբերշիկը, ոլոռը և բանջարեղենը:  Երբ միսը եփվում է, այն մատուցվում էսխտորով և բուրավետ համեմունքներով համեմված ապուրի մեջ կտրտած: Ողջ երկրով մեկ շատ տարածված են տորտիլլաները` սառը կամ տաք մատուցվող կարմրացրած ձվածեղը:

Ծովամթերքով և ձնեղենով ճաշատեսակները գերիշխում են ափամերձ շրջաններում: Ձկնեղենի հսկայական շուկաները զբոսաշրջիկների համար տեսարժան վայր են յուրաքանչյուր ծովափնյա քաղաքում: Այստեղ պետք է գալ սկումբրիայի, թյուննոսի, մանր ծովախեցգետնի, ութոտնուկի և օմարի համար:

Նախուտեստներ, նախուտեստներ…

Տիպիկ նախուտեստ է տապասը, որը մատուցվում է անվճար ձեր պատվիրած կանյա կոչվող մի գավաթ գարեջրի հետ: Մեկ այլ նախուտեստ է պինչոն, որը մեկ անգամ կծելու ուտեստ է և հայտնի է հատկապես Սան Սեբաստիան կոչվող շրջանում: Ռասիոնեները ավելի մեծ են, քան տապասը: Սակայն դրանք երկուսն էլ պատրաստված են մեկ մթերքից կամ ուտեստից, ինչպիսին օրինակ խոզի խորոված ականջներն են, կաղամարը հռոմեական ձևով, նրբերշիկները գինով: Այնուամենայնիվ քանակապես շատը պլատոս կոմբինադոսն է, որը ներառում է մի թանի մթերքներ (կրոկետներ, թարմ բանջարեղենով աղցան, ձու, հորթի միս): Իսպանական ավանդույթի համաձայն` մինչև ճաշը մատուցվում է կարմրացրած նուշ, կանաչ հում ձիթապտուղ, հաց, ինչպես նաև լոլիկով և սխտորով սոուս:

, , ,