Սկանդինավյան խոհանոց

առողջ

Գործնականում անհնար է առանձնացնել նորվեգական, դանիական կամ շվեդական խոհանոցները: Այդպիսիք, պարզապես, գոյություն չունեն: Կա մեկ ընդհանուր խոհանոց, որը միավորում է սկանդինավյան ժողովուրդներին` սկանդինավյան խոհանոցը:

Սկանդինավյան խոհանոցը կետրվել է բնական պայմաններով, որոնցում ապրել են այս եվրոպական տարածաշրջանի բնակիչները: Ամռան ընթացքում ստացված բերքը և դրա բացակայությունը երկարատև ու ցուրտ ձմռան ընթացքում ստիպել են մարդկանց ուսումնասիրել, թե ինչպես կարելի է պահել այն: Աղ դրած, թթու դրած և մարինացված սննդամթերքներն այնքան էլ հարուստ չեն վիտամիններով: Շվեդիայի բնակիչները կարող են հպարտանալ իրենց խոհանոցի բազմազանությամբ: Նրանք ուտում են շատ մրգեր և բանջարեղեններ: Սակայն որքան շարժվում ենք դեպի հյուսիս, այնքան խստանում են բնական պայմանները և, հետևաբար, խոհանոցային ավանդույթները ավելի աղքատ են դառնում:

Բանջարեղեններ` Սկանդինավիայից

Մարինացված կամ թթու դրած բանջարեղենները սկանդինավյան խոհանոցի վիտամինների հիմնական աղբյուրն են: Չնայած երկար ձմեռներին և կարճ ամառներին, սկանդինավյան սեղաններին միշտ առկա են բանջարեղենները:

Scandinavian Salmon Recipe

Բանջարեղեններ երկարատև ձմռան համար

Քանի որ Սկանդինավիայում ձմեռները երկարատև են, և եղանակը այնքան էլ բարենպաստ չէ, բանջարեղենները այնքան հաճախ չեն լինում սեղանին, որքան տաք կլիմայով երկրներում: Սակայն դա չի նշանակում, որ սեղանին ամենևին չեն լինում բանջարեղեններ:  Տարածված ավանդույթ է դրանք մարինացնելը և թթու դնելը: Ամենաճանաչվածը մարինացված ճակնդեղն է` կտրտած, քացախի, շաքարի և մեխակի մեջ ընկղմված: Մյուս բանջարեղենները նույնպես մարինացվում են, ինչպես գազարը, կաղամբը, ցուկկինին, պղպեղը, վարունգը և սմբուկը: Շվեդիայում և Նորվեգիայում ճանաչված են  թթու դրած քաղցր վարունգները:

Scandinavian cuisine and culinary history

Ձուկը հիմքն է:

Բուսականության պակասը և կենդանիների բուծման հետ կապված դժվարությունները պատճառ են դարձել, որպեսզի սկանդինավյան խոհանոցի հիմնական տարրը դառնա ձկնեղենը, որոնց մեջ գերիշխում է հիանալի և նրբահամ սաղմոնը:

Նորվեգական սեղանի հարստությունը

Նորվեգիան նույնպես ունի հարուստ խոհարարական ավանդույթներ` կապված սաղմոնի հետ:

Նորվեգացիները, որոնք սաղմոնը համարում են դելիկատես, այն մատուցում են տարբեր եղանակներով.

  • տապակած (stektlaks),
  • ապխտած (røktlaks),
  • խաշած (koktlaks),
  • խորոված (grilletlaks),
  • մարինացված (gravetlaks),
  • ինչպես թարթառը (laks tartar),
  • ապուրի մեջ (fiszesuple) կամ լապշայի հետ:

Նորվեգացիները նաև սիրում են այլ տեսակի ձկներից պատրաստված դելիկատեսներ: Ամենաճանաչվածը fiskeboller-ն է`ձկան մսից պատրաստված կոլոլակները, որոնք մատուցվում են սպիտակ սոսուսով: Շատ ճանաչված են մանր սարդինաները`brislinger, որոնք որսում են Ստավանգերում: Դարեր շարունակ սարդինաները մշակվում են այստեղ և հասցվում գրեթե ամբողջ Եվրոպայի սեղաններին:

Նորվեգական պուդինգ

Նորվեգացիների նրբաճաշակությունը սահմաններ չի ճանաչում. Fiskepudding-ը` ձկան պուդինգը մատուցվում է` որպես հիմնական ուտեստ կամ երկրորդային ուտեստ` հացի համար:

 Scandinavian Rice Pudding Recipe
Նորվեգական սաղմոնի իսկական համը ճանաչելու համար պետք է գնալ ձկան շուկա`Fisketorget: Շատ մասնագետների կարծիքով, այն ամենալավ ձկան շուկան է ամբողջ Սկանդինավիայում: Բացի արհեստականորեն աճեցված և վայրի սաղմոններից, այստեղ կարելի է ձեռք բերել ձկան գրեթե բոլոր տեսակները, որոնք հանդիպում են Նորվեգիայի գետերում, լճերում և ծովերում: Այստեղ լինում է ծովատառեխ (sild), իշխան (ørret), ձողաձուկ (torsk), վահանաձուկ (kveite), սկումբրիա (makrel) և նույնիսկ կետի միս (hvall): Ամենաուժեղ և անուշաբույր հոտը գալիս է չոր ձկան վաճառասեղաններից, որը տեղացիները կոչում են „stockfish”: Ոմանց համար այս հոտը ամենահրաշալին է, մյուսների համար այն գարշելի է: Stockfish-ը արևի տակ չորացրած ձողաձուկն է: Արևի տակ տաքանալիս, այն ստանում է յուրահատուկ համ, ճիշտ նման իր հոտին. ոմանց համար այն դրախտ է իրենց բերանում, ուրիշների համար, պարզապես, ուտելու համար  ոչ պիտանի: Միսը, որը ջուր չի պարունակում, պահպանում է իր համը և բոլոր սննդային տարրերը, և ինչն ամենակարևորն է, երբ այն ընկղմվում է ջրի մեջ, վերականգնում է իր ձևը, հոտը և համը, որ ուներ նախքան չորացնելը:

Գետնի տակ պահված սաղմոն

Դանիայի դելիկատեսը մեղրով լցված կավե ամանի մեջ ընկղմված սաղմոնն է: Ամուր փակված ամանը դրվում է գետնի տակ, որտեղ ջերմաստիճանն ավելի ցածր է: Դրանից հետո սաղմոնի միսը ստանում է յուրահատուկ բույր և համ: Այս կերակրատեսակը մատուցվում է օղակաձև կտրտած սոխի հետ: Սաղմոնը գետնի տակ թաղելու միտքը ծնվել է Ալանդյան կղզիներում:

, ,