Մեքսիկական խոհանոց

համեղ

Իսպանացի կոնկիստադորներն իրենց ներկայությունն են դրոշմել շատ ոլորտներում, այդ թվում նաև խոհանոցում… Այս երկու մշակույթների հանդիպումը տվեց իր պտուղը գերազանց ու բուրավետ մեքսիկական խոհանոցի տեսքով:

Մինչև իսպանացիների գալը Մեքսիկայի բնակիչները ծանոթ չէին յուղին կամ ձեթին: Ուտելիքը պատրաստվում էր ջրի մեջ եռացնելով կամ շոգեխաշելով, հաճախ նաև գետնի մեջ փորած փոսի մեջ: Իսպանացի գաղութատերերը շատ շուտ “ամերիկանացվեցին”` որդեգրելով տեղացիների ապրելու և սնվելու ձևերը: Եփման նոր տեխնիկաները, ինչպես տապակելն է, խորովելը և այլն, ոգեշնչեցին շատ արտասովոր բաղադրատոմսերի ստեղծմանը:

Արյան և եգիպտացորենի ժողովուրդը

Մինչև իսպանացիների Մեքսիկա գալը, այստեղ հիմանական սննդամթերքը եգիպտացորենն էր: Մայաների առասպելաբանության համաձայն մարդիկ ստեղծվել են եգիպտացորենի մասսայի ու աստվածների արյան խառնուրդից: Այս պատճառով եգիպտացորենին տվել էին աստվածային կարգավիճակ: Եգիպտացորենը դարձավ հացի և թխվածքների հիմքը:

Wonderful Mexican beans recipes

Տորտիլլա, թե նաչոս

Եգիպտացորենն օգտագործվում է տորտիլլա՝ մեքսիկական հաց, պատրաստելիս: Խմորը պատրաստելու համար չոր սերմերը պետք է թրջել կալցիումով չրի մեջ, հետո եփել մինչև փափկեն և մի գիշեր թողնել: Հաջորդ օրը սերմերի ջուրը պետք է քամվի, պարզաջրվի, հետո տրորվի: Այս մածուկը բացվում է բարակ չիփսերի նման ու դրվում տաքցրած կոմալ կոչվող կավե սինու վրա: Տորտիլլայի մյուս տեսակը տոտոպոն է՝ կտրտած բարակ չիփսեր, որ պատրաստվում են աղ ու չիլի խառնած եփած ու աղացած եգիպտացորենի փոշուց:Ամերիկացիներն այն հայտնի են դարձրել “Նաչոս” անունով:

Լոբու Մաչոս

Մեքսիկան մոտավորապես 20 տարբեր տեսակի լոբիների հայրենիքն է: Եգիպտացորենի հետ համատեղելով լոբին մարդու օրգանիզմն ապահովում է բավարար ամինաթթուներով, որոնք անհրաժեշտ են սօիտակուցներ արտադրելու համար և կարևոր են ճիշտ սննդակարգի համար: Լոբին կարող է մատուցվել բուրավետ կանաչիների հետ եփած կամ եփելուց հետո տրորելով և օգտագործելով որպես տորտիլլաների լցոն:

Տաքարյուն խառնվածքի գաղտնիքը

Մեքսիկայում չիլին եղել է, կա և կլինի համեմունքների թագուհին: Մեքսիկացիներն այնքան շատ են սիրում չիլին, որ նույնիսկ ամենալավ ու ամենանրբահամ ճաշը անավարտ է համարվում, եթե այս համեմունքը պակասում է: Ավելի հաճախ նրանք պատրաստում էին չիլի սոուսներ. Կարմիր կամ կանաչ լոլիկով աղացած պղպեղ, թանձրացված դդումից կամ արևածաղկի սերմերից, գետնանուշից կամ կակաոյից պատրաստված պաստայով, և համեմած տարբեր տեսակի կանաչիներով: Կան չիլիի տարբեր գույնի, ձևի ու համի 90 տեսակներ:

Մեքսիկա. Զգուշացիր կաթից

Մեքսիկական ամենահայտնի ալկոհոլն անկասկած տեկիլան է: Այնուամենայնիվ, չկա խմիչքի այնպիսի բաղադրատոմս, որում այս խմիչքը կհամատեղվի կաթի հետ: Կաթի մեջ հայտնաբերված քիմիական բաղադրիչներն ուժեղացնում են տեկիլայի ազդեցությունը, առաջացնելով ուժեղ ալկոհոլային թունավորում, նույնիսկ այդ երկու խմիչքները փոքր չափաբաժինների դեպքում:

, , , , ,