Խոհարարական ներշնչանքներ, որ կարող եք ստանալ հայկական խոհանոցից

համեղ

Հայկական խոհանոցն այնքան ավելի բազմազան է, քան քաբաբը կամ խորոված միսը. Այն յուրահատուկ է բանջարեղենի, կաթնամթերքի և հացահատիկների պատրաստման եղանակներով և բազմաթիվ բաղադրատոմսեր կարող է տալ քեզ, որոնք խոհարարական արժանի ներշնչանք են:

 

Հայկական խոհանոց

Յուրահատկությունը, որով հայկական խոհանոցն առանձնանում է Հարավային Կովկասի մյուս խոհանոցներից, այն է, որ այստեղ ազատորեն համատեղվում են տարբեր առողջարար բաղադրիչներ՝ բանջարեղեն, ընդեղեն, հացահատիկներ և կաթնամթերք՝ ստեղծելու յուրահատուկ ճաշատեսակներ, որոնք հազվադեպ, եթե անգամ երբևէ, հանդիպում են այլ խոհանոցների ավանդույթներում:

Հենց այս է պատճառը, որ այս քիչ հայտնի խոհանոցը, որը սովորաբար ասոցացվում է խորոված մսի և պիտա հացի հետ, կարող է խոհարարական ներշնչանքի մեծ աղբյուր լինել յուրաքանչյուրի համար, ով հետաքրքրված է բանջարեղենի պատրաստման կամ պարզապես ուզում է սնվել լավ և առողջ:

Հայկական խոհանոցի տիպիկ ճաշատեսակները, որտեղ օգտագործվում են առողջ բաղադրիչներ ներառում են.

Ոսպով աղցան – սա շագանակագույն ոսպի, լոլիկի և սոխի խառնուրդն է ձիթապտղի յուղով, կիտրոնի հյութով և որպես դրեսինգ՝ մանր կտրտած մաղադանոսով: Սմբուկը, սիսեռը և այլ բանջարեղեններ կարող են ավելացվել այս խառնուրդին ավելի հարուստ համ ստանալու համար:

 

Բլղուրապուր

Այս քաղցր ապուրը պատրաստվում է խաղողի հյութի մեջ եփած կեղևահան ցորենից և շատ ավելի համեղ է, քան հնչում է: Սա քաղցր ճաշատեսակ է, այնպես որ չի գրավի բոլորին:

 
 
Ջաջուխը պատրաստվում է մածնի կամ սխտորի սոուսով և կտրտած վարունգով, որը այն դարձնում է ձեր երբևէ փորձած ամենապարզ և անսովոր աղցաններից մեկը: Այն նաև կարող է ներառել լոլիկի սոուս, թահին և կիտրոնի հյութ`որպես բաղադրիչներ:

Ձավարապուր` բաղկացած կարտոֆիլից, կեղևահան ցորենից և լոլիկի խյուսից: Այս ապուրի մեճ օգտագործվում են նաև ձվի դեղնուցներ, որոնք ավելացվում են խառնուրդի մեջ մինչև ուտեստի պատրաստ լինելը:

Պարզություն, բազմազանություն և յուրահատկություն: Հայկական խոհանոցում սիրելու շատ բաներ կան: Վերը նկարագրված ուտեստները միայն մակերեսային պատկերացում են տալիս դրա մասին: Իսկ եթե ուսումնասիրեք պատրաստման հայկական եղանակն ավելի խորությամբ, խոհարարական բավարար ներշնչանք կբացահայտեք հիասքանչ բաղադրատոմսերի ձեր զինանոցը կրկնապատկելու համար: Մի խոսքով այն շատ է խորհորդ տրվում:

, ,