• 60 ր
  • միջին
  • 2

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ 13 ձայն, միջին գնահատական` 5-ից 4.62
Loading...Loading...

Պղպեղով փոքր պիցայի բաղադրատոմս` դարերով հայտնի պատրաստման հնագույն մեթոդ:

Այսօր պիցան հայտնի է ամբողջ աշխարհով մեկ` Ալյասկայից մինչև Ավստրալիայի ափերը: Ըստ ճաշակի այն մատուցվում է հաստ, միջին կամ բարակ հացով:

Բաղադրամասեր

Հացը. 400 գ ալյուր 200 մլ գոլ ջուր 25 գ թթխմոր 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ աղ, յուղ թավայի համար   Լցոնը. 4 լոլիկ 1 կանաչ պղպեղ 1 դեղին պղպեղ 1 կարմիր պղպեղ 120 գ սև ձիթապտուղ 2 պճեղ սխտոր 1 թեյի գդալ օրեգանո 2 թեյի գդալ քերած պեկորինո պանիր 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ աղ

Պատրաստում

  • Մաղել ալյուրը տախտակի վրա: Մեջտեղում անցք բացել և մանրացնել թթխմորը, ավելացնել ձեթ և մի պտղունց աղ: Լցնել ջուրը և հունցել մինչև հարթվի: Հետո խմորը դնել թեթևակի ալյուր մաղած թասի մեջ և թողնել 30 րոպե տաք տեղում, որպեսզի աճի:
  • Պղպեղները լվանալ, մաքրել կորիզներից և բարակ կտրտել: Հետո 15 րոպե տապակել ծեծած սխտորով և 1 թեյի գդալ ձեթով մարմանդ կրակի վրա: Մաքրել լոլիկները, կորիզները հանել և կտրտել: Հանել ձիթապտղի կորիզները: Խառնել լոլիկի և պղպեղի հետ: Խառնել ամբողջը:
  • Խմորը բաժանել 4 հավասար մասերի: Աշխատելով գնդերի հետ մեկ առ մեկ, վերցնել մեկն ու ձեռքով տափակեցնել, դնել լավ յուղած ալյումինե նրբաթիթեղի վրա:
  • Լցնել լցոնը յուրաքանչյուր հացի խմորի վրա: Վրան ցանել քերած պանիր, օրեգանո և մի քիչ ձիթապտղի յուղ: Թխել 15-20 րոպե նախորոք 200 աստիճան C տաքացրած ջեռոցում:

, , , , , , ,