Տիրամիսու – իտալական աղանդեր մասկարպոնե պանրով

  • 60 ր
  • հեշտ
  • 4

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ (դեռ չկան գնահատականներ)
Loading...Loading...

Բաղադրատոմս Տիրամիսուի համար. այս աղանդերն իդեալական է լանչի համար: Ավանդաբար այն մատուցվում է սառեցրած վիճակում էսպրեսսոյի հետ:

Այն կարող է կենդանացնել յուրաքանչյուրին: Հակառակ բոլոր կարծիքներին, դժվար չէ այն պատրաստելը, սակայն այն կարող է հետ բերել հիշողությունները Դոլոմիտեի ձյունածածկ գագաթներին կամ Սիցիլիայի ավազոտ լողափերին անցկացրած արձակուրդների մասին:

Բաղադրամասեր

100 մլ ամարետտո 60 գ մասկարպոնե պանիր 6 ճաշի գդալ լուծվող սուրճ 4 ձվի դեղնուց 120 գ շաքարի փոշի 250 գ թխվածքաբլիթ 2 բաժակ սառեցրած ջուր կակաո

Պատրաստում

  • Ձվի դեղնուցները լավ խառնեք շաքարի հետ մինչև սպիտակելը, հետո ավելացրեք մասկարպոնե և շարունակեք խառնել մինչև համասեռ զանգված ստանալը:
  • Լուծեք սուրճը թասի մեջ մի փոքր ջրով, սառեցրեք այն, ավելացրեք ամառետտոն և սառեցրած ջուրը: Թխվածքաբլիթներն ընկղմեք այս պունշի մեջ և շարեք շերտերով`ամեն շերտը ծածկելով մասկարպոնեի կրեմով:
  • Կրեմը դրեք սառնարանը և սպասեք մինչև նստի:
Մատուցումը.Ամեն ինչի վրա կակաո ցանեք մինչև մատուցելը:

, , ,