Լազանյա. Իտալական թխվածքաճաշ պաստայով, մսով և բանջարեղենով

  • 120 ր
  • դժվար
  • 4

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ 1 ձայն, միջին գնահատական` 5-ից 1.00
Loading...Loading...

Բաղադրատոմս լազանյայի՝ իտալական ամենահայտնի ճաշատեսակներից մեկի համար:

Իտալական թխվածքաճաշ պաստայից և բանջարեղենով աղացած մսից:

Բաղադրամասեր

3 տարա լոլիկ 1 տարա տոմատի մածուկ 1 մանր դդմիկ 1 սմբուկ 2 միջին չափի սոխ 3 պճեղ սխտոր, 2 պղպեղ 500 գ աղացած միս 500 գ սուր հոտավետ պանիր 250 գ պանիր:   Լազանյայի պանրի սոուսը. 2 ճաշի գդալ կարագ 4 ճաշի գդալ ալյուր 2 բաժակ կաթ   Համեմունքներ. աղացած մշկընկույզ ռեհան օրեգանո պղպեղ աղ մի շերտ կարմիր պղպեղ   Հավելումներ. կարագ թխվածքաճաշը ծածկելու համար

Պատրաստում

  • Լազանյան եփեք մի փոքր աղի ջրում մոտավորապես 5 րոպե: Հանեք ջրից և փռեք առանձին, որպեսզի չկպչեն իրար:
  • Ամանի մեջ մանր կտրտեք լոլիկը, ավելացրեք ռեհան և օրեգանո, հետո մանր կտրտած սմբուկը, մանր դդմիկը, պղպեղը: Տապակեք ցածր կրակի վրա: Ընթացքում ճզմեք սխտորը, համեմեք աղով և պղպեղով և տապակեք ամեն ինչը:
  • Տապակելու վերջում ավելացրեք ճզմած սխտորը, տապակեք մի փոքր, իսկ հետո ավելացրեք խառնուրդը սոուսին:
  • Միսը եփեք ամանի մեջ սոխի հետ մոտավորապես 8-12 րոպե ցածր կրակի վրա: Երբ միսը տապակվել է, ավելացրեք տոմատի մածուկը և տապակեք մի պահ:
  • Ավելացրեք սոուսը: Համեմեք ըստ ճաշակի: Վերցրեք կրակից:
  • Պատրաստեք պանրի սոուսը:
  • Հալեցրեք կարագը թավայի մեջ և ավելացրեք ալյուրը: Ամեն ինչ տապակեք մինչև այլուրը կսպիտակի, հետո անընդհատ խառնելով ավելացրեք կաթը մինչև կսատանաք թանձր կրեմի զանգված: Հետո ավելացրեք պանիրը և եփեք մինչև այն կհալվի:
  • Համեմեք պղպեղով և աղացած մշկընկույզով:
  • Թծվածքաճաշի տարայի հատակին կարագ քսեք: Հետո շերտ առ շերտ դրեք լազանյան, պանրի սոուսը և միսը, վրան պանիր քերեք և կրկնեք շերտերը մինչև ձեր բաղադրիչները կավարտվեն:
  • Վրան շաղ տվեք պանիր և ռեհան:
  • Եփեք 30 րոպե 109 C° ջերմաստիճանում:

, , , , , , ,