Իտալական խոհանոցը ձեր լավագույն գործընկերն է

համեղ

Լինելով աշխարհի հնագույն խոհանոցներից մեկը, իտալական խոհանոցը և խոհարարական ավանդույթն իրենց մեջ կլանել և համաձուլել են լավագունն աշխարհի բոլոր մշակույթներից:

 

Խոհարարական ավանդույթը

Իտալական խոհանոցը հիրավի աշխարհի հնագույն և փորձառու խոհարարական ավանդույթներից է: Ք. Ա. 4-րդ դարից սկսած, երբ նրա առաջին հետքերը հայտնվեցին երկրի վրա, այն անցավ երկար և քարքարոտ ճահապարհ հասնելու համար նրան, ինչ է այսօր: Պատմությամբ ընկղմված իտալական խոհանոցը մեծ ազդեցությունէ ունեցել Բյուզանդիայից, Հին Հռոմից, Հին Հունաստանից, Միջին Արևելքից և այլն:

 

Այսօր իտալական խոհանոցը կազմված է բաղադրիչների բազմազանությունից: Երբ խոսում ենք իտալական ճաշատեսակների մասին, առաջին բանը, որ գալիս է մեր մտքին պանրի կտորներն են, բանջարեղենի բազմազանությունը, համեմունքները, պաստան և գինին:

 

Իտալական ճաշատեսակ

Բաղադրիչների բազմազանությունից զատ իտալական խոհանոցը տալիս է ՛ժամանակ խնայող՛ և միևնույն ժամանակ նաև ՛ժամանակատար՛ ճաշատեսակներ: Այս համատեքստում ՛ժամանակ խնայողը՛ նշանակում է, որ դուք կարող եք չշտապել և սպասել մինչև ձեր ողջ ճաշը պատրաստ կլինի:

 
 

Այս իտալական ճաշատեսակներից շատերը հիմնված են բանջարեղենի վրա և վերը նշված տարածված բաղադրիչների վրա, այնպես որ կարող եք պատրաստել ամեն ինչ`սկսած անտիպաստոյից (նախուտեստ) և պրիմոյից (հիմնական ուտեստ) մինչև դոլչե (աղանդեր) 30 րոպեի ընթացքում և անցկացնեք հաջորդ 15 րոպեն վայելելով համեստ իտալական ճաշ:

Այս 45 րոպեանոց ընդմիջումը հաստատ չի խափանի ձեր գործնական պլաններն այսօրվա համար:

Իտալական խոհանոցում լավն այն է, որ իտալական ճաշատեսակներից շատերի հիմքում բանջարեղենն է, այնպես որ կարող եք օգտագործել սառեցրած բանջարեղեն և լավ իտալական ճաշ ունենաք, երբ ցանկանաք:

, , ,