Աշխարհի ամենալավ խոհանոցները

գեղեցիկ

Բացահայտեք միջազգային խոհանոցի համերն ու սովորույթները:

Աշխարհի խոհանոցները ափսեի մեջ.

Դուք կարող եք բացահայտել, որ ուտեստներ պատրաստելը չպետք է լինի ձանձրալի կամ միապաղաղ: Մենք հրավիրում ենք Ձեզ համեղ խոհարարական երթուղով կատարել մի հիանալի ճանապարհորդություն աշխարհի շուրջը. մենք խորհուրդներ կտանք Ձեզ, թե ինչպես քիմքի համար բացահայտել նոր հաճույքներ: Դուք կպարզեք սնվելու սովորույթները տարբեր սեղանների շուրջ: Ո՞ր կանգառը կլինի ամենահամեղը: Կգայթակղվե՞ք արևոտ Իտալական խոհանոցով, կրակոտ Մեքսիկականով, սքանչելի Ֆրանսիականով կամ գուցե ցնցող և հավասարը չունեցող Արևելյան բուրմունքներով: Բացահայտեք ինքներդ Ձեզ համար հենց այստեղ և հենց հիմա:

Մենք կսկսենք մեր ճամփորդությունը Հունական խոհանոցից, որտեղ կարող ենք զգալ Իտալական և Թուրքական խոհանոցների ազդեցությունը: Հունական խոհանոցը ստեղծված է Միջերկրական ծովի տարածաշրջանին բնորոշ ձիթապտղի ձեթի, բանջարեղենի և կանաչեղենի հիման վրա: Հունական խոհանոցի գաղտնիքը համատեղ խնջույքի բերկրանքի մեջ է: Հույները սիրում են լավ ուտել, այնպես որ նրանք գնահատում են համեղ խոհանոցը: Պետք չէ զարմանանք, որ նրանք կարող են անցնել երկար ճանապարհ հասնելու համար այն ռեստորանին, որտեղ ամենալավ պատրաստված սուվլակին՝ Հույների գլխավոր կերակրատեսակն է մատուցվում:

Մենք շարունակում ենք մեր ճամփորդությունը դեպի Իսպանիա, որը սննդի նկատմամբ ունեցած իր մոտեցման մեջ մի փոքր ավելի նուրբ է: Այն հմայում է քիմքը մսեղենից, ձկնեղենից և բանջարեղեններից պատրաստված կերակրատեսակների բազմազանությամբ: Իր անկրկնելի համերով այն պարտական է այն ժողովուրդներին, ովքեր անցյալում բնակվել են Պիրենեյան թերակղզում: Իսպանական խոհանոցը հայտնի է այնպիսի կերակրատեսակներով, ինչպիսիք են պաելլան և գասպաչոն:

Հաջորդ կանգառը Ճապոնիան է: Այս խոհանոցը և´ բնական է, և´ ներդաշնակ: Այն համարվում է աշխարհի ամենաառողջարարը: Անձրևից հետո հայտնվող սնկերի նման Սուշի ռեստորանները լայն տարածում են գտնում ամբողջ աշխարհի քաղաքներում: Սպիտակ բրինձն ու սոյան գրեթե ամեն մի կերակրատեսակի ակնկալվող բաղադրիչներն են: Ճապոնական խոհանոցը զարմացնում է մեզ և կարող է չհամապատասխանել բոլորին՝ իր պարզությամբ, չմշակված ձևով և պարունակությամբ: Սնվելու ծեսը Ճապոնիայում ոչ միայն կարիքները բավարարելու համար է, այլ նաև գեղագիտական և խորհրդավոր փորձառություն է: Գեղեցիկ ձևավորված կերակրատեսակները պետք է խթանեն մեր զգացմունքները և տվյալ մթնոլորտի հետ միասին խաղան կարևոր դեր մտքի և սրտի վիճակի բարելավման համար:

Վերջին տարիներին Մեքսիկական խոհանոցը դարձել է մեծ հիթ, այնպես որ մենք ուղևորվում ենք Մեքսիկա, որտեղ Իսպանական գաղութարարները թողել են իրենց ներկայությունը շատ ասպարեզներում, այդ թվում՝ նաև խոհարարության մեջ: Երկու մշակույթների հանդիպումը հանգեցրեց մի շատ անուշաբույր և կրակոտ խոհանոցի ստեղծմանը: Մինչև Իսպանացիների գալը եգիպտացորենը հանդիսանում էր սննդակարգի հիմքը, իսկ եգիպտացորենի խմորը օգտագործվում էր Մեքսիկական հաց՝ տորտիլլա թխելու համար:

Ասվածը համալրելու համար այժմ ժամանակն է անցնելու Թայլանդականխոհանոցին: Քաղցրութթու, ինչպեսնաևքաղցր ևկծուհամերիիդեալականհամակցությունը լավ առիթ է այցելելու և օգտագործելու այս երկրի բաղադրատոմսերը: Թարմ կանաչեղենի և բույրերի, ինչպես օրինակ վայրի կիտրոնի հյութի, ինչպես նաև կիտրոնախոտի և թարմ գինձի օգտագործումը բնորոշ է այս երկրին: Ասիականխոհանոցի պես բրինձն այստեղ հանդիսանում է շատ կերակրատեսակների գլխավոր բաղադրիչը: Բացի իր համից Թայլանդական խոհանոցը հատուկ ուշադրություն է դարձնում կերակրատեսակների ներկայացման ձևին, այդ իսկ պատճառով թայլանդցիները չափազանց շատ են կենտրոնանում ձևավորման վրա, որը դարձել է գրեթե արվեստի ձև՝ բանջարեղենների և մրգերի փորագրության տեսքով:

Առավել լավ զարգացածն ու բազմազանը Հնդականխոհանոցն է: Այն անկասկած առաջարկում է աշխարհի լավագույն ճաշատեսակները բուսակերների համար: Բնորոշ կերակուրը բաղկացած է նախուտեստից՝ հիմնականում աղցանից, գլխավոր կերակրատեսակից և անզուգական չապատի հացից, որն ուտում են բանջարեղենի և բրնձի հետ: Ըստ հնդիկների՝ սնունդն իրենց աստվածների պարգևն է, հետևաբար այն պահանջում է մեծ նախապատրաստական աշխատանք և այն պետք է վայելել լրջությամբ, ակնածանքով և ուշադրությամբ:

Այժմ շարժվում ենք դեպի խոհանոց, որը շատ համադամասերների կողմից համարվում է աշխարհի ամենահամեղը՝ Իտալական խոհանոցը: Մենք գիտենք, որ որոշ իտալական կերակրատեսակներ առաջացել են մ.թ.ա. 4-րդ դարում: Սխտորը, քրքումը, վայրի սուսամբարը, գինին և առաջին զտման ձիթապտղի ձեթը պատկանում են այն բաղադրիչների թվին, որոնք ավելացնում են համային հատկանիշները: Կերակրատեսակները բարդ չեն, բայց նրանք հրապուրում են մեզ իրենց հարուստ բուրմունքով և բազմազանությամբ: Օ,՛ ի՛նչ անուշաբույր թարմ կանաչեղեն, լոլիկներ, պղպեղ և սոխ, որոնք հասունացել են արևի տակ: Բացի այդ, ապխտած մսեղենի համաշխարհային որոշ տեսակներ, որ նույնպես չորացվում են իտալական տաք արևի տակ:

Սպագետտի և պիցցա՝ սրանք խորհրդանիշներ են, բայց չեն արտացոլում այն բազմազանությունը կամ հարստությունը, որով հայտնի են տասնինը տարբեր իտալական երկրամասերի այս կերակրատեսակները:

Որպես մեր հաջորդ կանգառ մենք ընտրել ենք սքանչելի Ֆրանսիականխոհանոցը, որը համաձայն շատ համադամասերների համարվում է լավագույնն աշխարհում: Սնվելը միջին ֆրանսիացու առօրյա կյանքի անբաժանելի մասն է, հետևապես պետք չէ զարմանալ, որ ֆրանսիացիները ստեղծեցին «savior-vivre» (ապրելու կարողություն) արվեստը: Այն հայտնի է ամբողջ աշխարհում հենց ֆրանսիացիների շնորհիվ, ովքեր կարողանում են ներկայացնել իրենց սեփական երկիրը և նրա բարիքները: Անգամ խոհարարությունից բացարձակապես անտեղյակ մարդիկ կարող են նշել ամենահայտնի ֆրանսիական կերակուրները, ինչպիսիք են թխվածքները, սոխով ապուրը կամ հանրահայտ բագետը և անգամ ավելի բարդ՝ գորտիոտիկներըկամ խխունջը՝ մատուցված տարբեր եղանակներով:

Աշխարհի վերը նշված խոհանոցները հանդիսանում են միայն սկիզբը խոհարարական ճամփորդության: Կան չափազանց ավելի համեղ կանգառներ: Այստեղ է աշխարհի խոհանոցների զարմանահրաշ համերի Ձեր ուղեցույցը:

Երբեմն հարկ է կանգ առնել ճանապարհին և փորձել ընտրված խոհանոցի որոշ կերակրատեսակներ:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

, , , , , , , , , , , , ,