Հնդկական խոհանոց

գեղեցիկ

Հնդկական ճաշատեսակներն իսկական դրախտ են զգայարանների համար:

Գեղեցիկ ձևավորված ճաշատեսակներն աչք են շոյում, ուտելիքը գրգռում է իր էկզոտիկ բույրերով, իսկ համերի բազմազանությունից պարզապես շունչդ կտրվում է: Յուրաքանչյուր ճաշը բաղկացած է նախախորտիկից` հիմնականում աղցան, հիմնական ճաշատեսակից`պաշտետներ, թթու, ինչպես նաև չապատի ֆանտաստիկ հացը, որն ուտում են բանջարեղենով ու բրնձով: Հնդիկները հավատում են, որ ուտելիքը աստվածների պարգևն է, այսպիսով դրա պատրաստումն ու սպառումը լրջություն, հարգանք ու կենտրոնացում է պահանջում:

Բուսակերներ` կարիքից ելնելով

Ի սկզբանե, մինչև գաղութատիրական ժամանակաշրջանը, Հնդկաստանում միս ուտում էին միայն ռազմիկների կաստոյում: Այսօր հնդիկների ճնշող մեծամասնությունը բուսակեր է ավելի շատ կարիքից ելնելով, քան ըստ ընտրության… Հնդկական խոհանոցում հատուկ ստեղծագործական ուշադրություն է դարձվում բանջարեղենին:

Շատ հետաքրքիր ճաշատեսակներ են պատրաստվում ոսպից, լոբուց, ցուկկինիից, սմբուկից և պարզապես լոլիկից, ծաղկակաղամբից ու սպանախից:

Մածունն ու սրբազան կովերը Հնդկաստանում

Տավարի միս ուտելու արգելքը սրբազան կովերի պաշտամունքի արդյունքն են, իսկ տավարի միս ուտելը դիտարկվում է որպես սրբապղծություն: Մյուս կողմից` կաթնամթերքները, ինչպես մածունը (դահին), շատ տարածված են: Հնդկաստանի շատ ընտանիքներում ճաշը համարվում է կիսատ առանց գոնե մի գդալ դահիի: Սա նաև ավելի պրակտիկ բացատրություն ունի: ԿԱզեինը, որը պարունակվում է կաթնամթերքի` ներառյալ մածնի մեջ, կարողանում է ակտիվորեն հագեցնել չափազանց կծու ուտելիքից առաջացած ծարավը:

Հնդկական լավ բարքերը

Ավանդական հնդկական ճաշատեսակները ուտում են ձեռքերով` կտրելով մի կտոր չապատի և դրանով վերցնելով բրնձով բանջարեղենը կամ միսը: Բնականաբար հնարավոր է նաև օգտագործել դանակ-պատառաքաղ: Պետք է հիշել, որ ուտելիս հնդիկները ալկոհոլ չեն խմում, սակայն դրա փոխարեն խմում են սառույցով ջուր կամ մածուն (դահի):


Համեմունքների թագավորություն

Ավանդույթների, ինչպես նաև պատմական դեպքերի պատճառով հնդիկ խոհարարները դարձել են համեմունքների իսկական վարպետներ: Հնդիկների ճնշող մեծամասնությունը բուսակերներ են, դրա համար համեմունքների հմուտ օգտագործումը դարձել է իսկական արվեստի ձև: Հնդկական խոհանոցում օգտագորխվող շատ կանաչեղենի ու համեմունքների մեջ պետք է նշել հետևյալները. չաման,  գինձ, քրքում, հիլ, կարմիր և կանաչ չիլի, դարչին, զաֆրան, մեխակ մշկընկույզ, կոճապղպեղ, անիսոն քունջութ, սոխ ու սխտոր:

Կարի

Հակառակ իր անսահման տարածվածությանը, կարին հայտնի է որպես հասարակ մարդկանց ուտելիք: Ուստի որոշ հնդիկներ արհամարհում են կարի բառը, քանզի համոզված են, որ դա մատուցվող կերակրի քննադատություն է: Այնուամենայնիվ, շատ գիտակների համար այս համեմունքը խոհանոցային հրաշք է: Չնայած իր տարբեր ձևերին և կախված խոհարարից, կան մի շարք հավելումներ (սխտոր, կոճապղպեղ, սոխ, չիլի պղպեղ և մածուն), որ չեն կարող անտեսվել կարիով ուտեստներ պատրաստելիս:

common indian vegetables

Լիովին առողջ սնունդ

Փորձագետները համաձայնում են, որ հնդկական խոհանոցը ոչ միայն համեղ է, այլ նաև առողջարար: Թասի մեջ կարճ ժամանակով տապակած կամ շոգեխաշած` բանջարեղենի ու մրգերի հետ խառնած մսի փոքր չափաբաժինը մեծ դեր է խաղում այստեղ: Փորձագետների համոզմամբ սա կանխարգելում է օրգանիզմում քաղցկեղածին գործոնը ու նաև պաշտպանում է գիրությունից ու շաքարախտից:

, , , , , ,