• 60 ր
  • հեշտ
  • 4

Օգտագործողի գնահատականը
1 աստղ2 աստղ3 աստղ4 աստղ5 աստղ 1 ձայն, միջին գնահատական` 5-ից 5.00
Loading...Loading...

Աշխարհահռչակ բանջարեղենային ճաշատեսակի` Ռատատույի բաղադրատոմսը:

Ռատատույն իր ծագումն առել է Նիցայում: Այս ճաշատեսակը հիմնականում պատրաստված է բանջարեղենից. սմբուկից, պղպեղից, լոլիկից, դդմիկից և ցուկինիից: Այն կարող է մատուցվել որպես հիմնական ճաշատեսակ կամ որպես նախուտեստ:

Բաղադրամասեր

1 կիլոգրամ հասած լոլիկ 2 տարբեր գույների պղպեղ 1 մեծ սմբուկ 1 թեյի գդալ աղ 1 բաժակ ձիթապտղի յուղ 1 դդմիկ 1 ցուկինի 2 մեծ սոխ 3 մեծ պճեղ սխտոր 100 մլ դառը կարմիր գինի 3-4 թարմ ուրցի ցողուն 5 ճաշի գդալ թարմ կտրտած մաղադանոս 5 ճաշի գդալ թարմ կտրտած ռեհան թարմ աղացած պղպեղ 1 լիմոնի հյութ

Պատրաստում

  • Սմբուկը լվանակ և խորհանարդիկներով կտրտել:
  • Վրան աղ ցանել և թողնել մաղի մեջ 25 րոպե որպեսզի ջուրը դուրս տա:
  • Լոլիկը կեղևահան անել, չորս մասի կտրտել և հանել սերմերը:
  • Կտրտել սոխը, ցուկինին, պղպեղները և դդմիկը խորհանարդիկներով:
  • Մեծ թավայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել ցուկինին, դդմիկը և տապակել 4 - 6 րոպե մինչև դարչնագույն դառնան: Չորացնել և առանձին թասի մեջ դնել: 2 ճաշի գդալ թարմ ձիթապտղի յուղ լցնել թավայի մեջ և տապակել պղպեղները 5 րոպե: Հետո դնել դրանք թասի մեջ մոյւս բանջարեղենների հետ:
  • Լվանալ սմբուկը և չորացնել, տապակել 3-4 ճաշի գդալ տաք ձեթի մեջ: Չթողնել վառվի: 6-8 րոպե հետո, երբ սմբուկը կդառնա թեթևակի շագանակագույն և փափուկ, դնել այն թասի մեջ մյուս բանջարեղենների հետ:
  • 3 ճաշի գդալ ձեթ լցնել թավայի մեջ, դնել սոխը և ճզմած սխտորը, հետո ավելացնել գինի և սպասել մինչև կգոլորշիանա: Ավելացնել լոլիկը, ուրցը և 2 ճաշի գդալ մաղադանոսը: Եփել 8-12 րոպե մարմանդ կրակի վրա:
  • Դրանից հետո ավելացնել բոլոր բանջարեղենները, և ամբողջը եփել ցածր կրակով 12 րոպե: Երբ բանջարեղենը փափկի, վերցնել կրակից և զգույշ խառնել մաղադանոսի և 4 ճաշի գդալ ռեհանի հետ:
  • Ամենը համեմել աղով, պղպեղով, թարմ քամած լիմոնի հյութով և մնացած ռեհանով:
Մատուցումը.Ուտեստը մատուցել տաք կամ սառը: Այն համեղ է լինում խրթխրթան բա•ետի կամ թարմ եփած պաստայի հետ:

, , , , , ,